Ացտեկները

Ացտեկները քոչվոր ցեղեր էին: Նրանք հյուսիսից շարժվել են և 12-րդ դարում Ամերիկա մայրցամաքի հարավին մոտեցել: Ացտեկներն այսօրվա Մեքսիկայի տարածքում են բնակվել: Ացտեկներն իրենց հետ բերել են իրենց աստծո` Ուիցիլոպոչտլիի քանդակը: Լեգենդի համաձայն, այս աստված ացտեկներին հրամայել է այնտեղ բնակվել, որտեղ կակտուսի վրա նստած արծիվ կտեսնեն: Ըստ լեգենդի, այդ արծիվը ճիրանների մեջ օձ պետք է ունենար: Ացտեկներն այսպիսի արծիվ տեսել են Մեքսիկայի տարածքում: Ացտեկներն այդտեղ են բնակվել: Ացտեկները կառուցել են քաղաք Տենոչտիտլանը: Շուտով Տենոչտիտլանը դարձել է մայրաքաղաք: Այս տեղում այժմ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն է: Ացտեկները ժամանակի ընթացքում շատ են զարգացել: Նրանք հետաքրքիր պատմություն ունեն Մեքսիկայի հողի վրա: Ացտեկների համար անչափ կարևոր էր կրոնը: Նրանք հավատում էին, որ Ուիցիլոպոչտլը շատ զորեղ աստված էր: Նա ացտեկներին ուժ և երջանկություն էր պարգևում: Ացտեկները Ուիցիլոպոչտլին զոհեր էին մատուցում: Ժամանակի ընթացքում ացտեկները շատ աստվածներ են ունեցել: Նրանք ունեին հողի, լուսնի, արևի աստվածներ: Ացտեկներն աստվածների համար մարդիկ էին զոհաբերում: Զոհաբերություն անելը դաժան տեսարան էր: Քուրմերը կտրում-հանում էին զոհի սիրտը: Երբեմն նրանք ուտում էին զոհի սիրտը: Քուրմերը հավատում էին, որ այդպկերպ իրենք զորեղանում էին: Ացտեկները կարծում էին, որ զոհը մահից հետո շարունակում էր ապրել աստծու մոտ:

Աստվածների թվի աճի հետ, ացտեկներն ավելացրել են նաև զոհաբերությունների թիվը: Զոհերին ացտեկները տանում էին մարտի դաշտից: Զոհերը նրանց գերիներն էին:

Զոհաբերությունը երկար ժամանակ էր շարունակվում: Ավելի ուշ ացտեկներին զավթել են իսպանացիները: Իսպանացիներին անչափ զարմացրել է դաժան տեսարանը: Նրանք սկսել են քանդել ացտեկների տաճարները: Նրանք ացտեկների տաճարների տեղում կաթոլիկ եկեղեցիներ են կառուցել: Այսպես կամաց-կամաց վերացել է ացտեկների զոհաբերության սովորույթը:

Ացտեկների հասարակությունը երեք մասի էր բաժանվում` ավագանի, քուրմեր և գյուղացիներ: Ացտեկներն ունեին նաև ստրուկներ: Ստրուկները ոչինչի իրավունք չունեին: Ավագանին և քուրմերը չէին աշխատում: Հիմնական գործը գյուղացիներն էին անում: Նրանք վարում էին, ցանում, առևտուր անում: Ստրուկները կառուցում էին տաճարներ և պալատներ, պատրաստում էին թանկարժեք զարդեր և իրեր:

Ացտեկները շատ էին սիրում հռետորական խոսքը: Ավագանին իր զավակներին հռետորական խոսք էր սովորեցնում, իսկ գյուղացիները խոսում էին առևտրային հրապարակներում: Ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանում երկու մեծ առևտրային հրապարակ կար: Հրապարակներն աչքի էին ընկնում մաքրությամբ և կարգուկանոնով: Ացտեկները դրամ չունեին: Նրանք ապրանք էին փոխանակում, մանրի փոխարեն օգտագործում էին կակաոյի հատիկներ:

Մայրաքաղաքում բազմաթիվ այգիներ կային: Այգիները լի էին մրգի ծառերով և շատ գեղեցիկ ծաղիկներով: Այգիներում շատ սառը աղբյուրներ և ջրվեժներ կային: Այս ամենը փայլում էր մաքրությունից:

Ացտեկները հիմնականում բուսական սնունդով էին սնվում: Նրանք անասնաբուծությամբ չէին զբաղվում: Ավագանին երբեմն միս էլ էր ուտում: Գյուղացիները միայն տոներին էին ուտում հնդուհավի միս: Որսորդները որսում էին նապաստակ, փասիան և վարազ: Ացտեկների հիմնական սննդամթերքն էր եգիպտացորենը, պոմիդորը, կարտոֆիլը, հնդուհավը և կծու պղպեղը:

.

Ացտեկները շատ էին սիրում պոեզիա և երաժշտություն: Նրանք շատ էին հարգում բանաստեղծներին: Բանաստեղծների բանաստեղծու-թյուններով ացտեկները տոնակատարություններին երգեր էին երգում: Ացտեկները երգում էին նաև պատերազմների ժամանակ: Ացտեկներն աշխատում էին նաև կավով: Նրանք նկարել գիտեին: Նրանք շատ գեղեցիկ զարդեր էին պատրաստում: Այդ զարդերն այսօր էլ արվեստի նմուշներ են:

Ացտեկների քաղաքակրթությունը մեզ լավ հայտնի չէ: Ացտեկները հանգուցյալին այրում էին, ուրիշ ժողովուրդների նման հողի մեջ չէին թաղում: Այդ պատճառով շատ իրեր են ոչնչացել: Այդ պատճառով է, որ ացտեկների մշակույթի մասին շատ քիչ բան է հայտնի:

1519 թվականին իսպանական զավթիչները զավթել են ացտեկներին: Այդ ժամանակվանից սկսվել է ացտեկների մշակույթի ոչնչացումը: Իսպանացիներն առաջին հերթին քանդել են ացտեկների տաճարները և արգելել զոհաբերությունները, ավելի ուշ, փոխել են նաև նրանց ավանդույթները: Այսօր Մեքսիկայում կրկին ապրում են ացտեկներ, նրանք հենց այն ացտեկների հետնորդներն են, որոնց զավթել են իսպանացիները: