Նիկո Փիրոսմանի

Նիկո Փիրոսմանին հայտնի վրացի նկարիչ է: Նիկոն ինքնուս նկարիչ էր: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում անմիջականությամբ, ճշմարտությամբ, հստակ բնավորությամբ, պարզությամբ և սյուժեի բազմազանությամբ:

Թեև նկարիչը չի սովորել, նրա գործերը կրկնում են վրացական գեղանկարչության բնորոշ հատկանիշները:

Լադո Գուդիաշվիլի, «Նիկո Փիրոսմանի», 1964 թիվ

Ներկայումս Վրաստանի ազգային թանգարանում պահպանված է Նիկո Փիրոսմանիի 146 ստեղծագործություն, իսկ 16 կտավ` Սիղնաղիի թանգարանում է ցուցադրված: Փիրոսմանիի ցուցահանդեսներ են կազմակերպվել բազմաթիվ երկրներում և դրանք ունեցել են 350, 000-ից ավելի այցելու:

Կենսագրություն

Փիրոսմանիի մասին տեղեկություններ հիմնականում հայտնաբերվել են միայն նրա մահից հետո: Նրա իսկական անունը Նիկո Փիրոսմանիշվիլի է: Նա ծնվել է Կախեթիում, Միրզաանի գյուղում: Նրա հայրը` Ասլան Փիրոսմանիշվիլին, և մայրը` Թեկլան, 3 երեխա են ունեցել` երկու ավագ դուստրեր և մեկ տղա` Նիկալան, նույն Նիկոն: Նիկոյի ծննդյան ճշգրիտ ամսաթիվն անհայտ է: Նա ծնվել է 1862 կամ 1863 թվականին: Նիկոն մանկությունից նկարելու տաղանդ ուներ: Նա շատ է նկարել: Նկարիչը 8 տարեկան հասակում որբացել է, և մայրը երեխային Թբիլիսի է ուղարկել` մի հարուստ ընտանիքի ծառա: Հարուստ ընտանիքը փոքրիկ Նիկալային լավ էր վերաբերվում: Փոքրիկ տղան իր նկարներով զարդարում էր պատերը: Ավելի ուշ Նիկոն ստիպված է եղել հեռանալ ընտանիքից:

1880 թվականին նա գեղանկարչական արվեստանոց է բացել և խանութների և պանդոկների համար ցուցանակներ է նկարել: Եկամուտն այնքան քիչ է եղել, որ Նիկոյին նույնիսկ գոյության պահպանման համար բավական չի եղել:

1883 թվականին Նիկոն երկաթուղային կայարանում պահակ է աշխատել: Պահակների սենյակում աշխատանքի ժամանակ նա նկարել է: Հիվանդության պատճառով Նիկոն ստիպված է եղել ժամանակավորապես թողնել աշխատանքը: Չնայած մեծ ցանկությանը` առողջանալուց հետո նրան չեն վերադարձրել աշխատանքի:

Նիկոն անդուլ աշխատել է և մեծ հետաքրքրությամբ մոտեցել գործին: Արվեստի ուղղությամբ կրթության համար նա միևնույն է չի ունեցել բավարար գումար: Նկարիչը ստիպված է եղել մերթ մի միկիտանի մոտ պատսպարվել, մերթ` մյուսի: Նա հաճախ ապրուստի արժեքը վճարել է իր նկարներով: Նիկոն հացի ու մի բաժակ գինու գնով նկարում էր ցուցանակներ և նկարներ: Հասարակ մարդիկ չէին հասկանում Փիրոսմանիի նկարները, բայց բոլորն էլ զգում էին այն տաղանդը և ուժը, որ բխում էր Փիրոսմանիի նկարներից: Չնայած անտանելի կենցաղին և ծայրահեղ աղքատությանը, Փիրոսմանին շատ հպարտ ու ինքնուրույն մարդ է եղել: Այդ հատկանիշների համար նրան «գրաֆ» մականունն են տվել:

Փիրոսմանին բավականին կրթված և կարդացած մարդ էր: Նրա նկարները վկայում են, թե որքան հստակ պատկերացում ուներ նկարիչը Վրաստանի պատմության և ժամանակակից կյանքի մասին: Նա ունի պատմությունից վերցված շատ լուսանկարներ` «Թամար թագուհին», «Շոթա Ռուսթավելի», «Սուրբ Գևորգ», «Գիորգի Սաակաձե»: Բացի Վրաստանի պատմությունից, Փիրոսմանին ծանոթ էր նաև համաշխարհային նշանակության իրադարձությունների: Նա նկարել է Ճապոնական պատերազմի դրվագ:

Փիրոսմանին մահացել է 1918 թվականին, 56 տարեկան հասակում: Նույնիսկ կյանքի վերջին օրերին նկարիչը միայնակ է եղել: Նա երբեք չի ունեցել երեխաներ և ընտանիք ... Կյանքում սիրել է միակ կնոջ: Այդ կինը ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտան էր: Նիկո Փիրոսմանիի հայտնի «Դերասանուհի Մարգարիտան» նկարը հենց այդ դերասանուհու դիմանկարն է: Նիկալան և դերասանուհին 1 տարի հանդիպել են: Այնուհետև Մարգարիտան հրաժեշտի նամակ է թողել նկարչին և ընդմիշտ հեռացել նրանից: Այս բաժանումը ճակատագրական է դարձել Փիրոսմանիի համար: Իր ցավն ու մենակությունը Փիրոսմանին հաղթահարում էր նկարելով: Չքավոր նկարիչը մի մութ, լքված նկուղում է ավարտել կյանքը: Նրա մահվան ճշգրիտ պատճառը և ամսաթիվն անհայտ են: Ոչ ոք չգիտի, թե ով և որտեղ է հուղարկավորել նկարչին:

Ընկերները և ծանոթները Նիկալայի մասին խոսում են, որպես անվնաս, ազնիվ և հպարտ մարդու մասին:

Նկարչի ժառանգությունը

Փիրոսմանիին առաջին անգամ հայտնաբերել է մի ֆրանսիացի գեղանկարիչ: Նա ճանապարհորդում էր Վրաստանում և պատահաբար տեսել է Փիրոսմանիի նկարները: Ֆրանսիացին իր հետ տարել է Փիրոսմանիի մի քանի նկար: Հետագայում Փիրոսմանիի տաղանդի ու ստեղծագործության ուսումնասիրության համար մեծ աշխատանք են կատարել եղբայրներ Իլյա և Կիրիլ Զդանևիչները: Ավելի ուշ, նրա նկարների հավաքում են ձեռնարկել վրացի նկարիչները, իսկ մեծ գրող Գիորգի Լեոնիձեն նշանակալի տեղեկություններ է հայտնաբերել նրա կյանքից:

Փիրոսմանիշվիլիի աշխատանքները առաջին անգամ ցուցադրվել են 1918 թվականին, Թբիլիսիում վրաց նկարիչների առաջին մեծ ցուցահանդեսին:

Նկարչի մահից հետո, 20-ական թվականներին մամուլում հոդվածներ էին հրատարակվում և հրապարակվել է ժողովածու նրա աշխատությունների մասին: Փիրոսմանիի գեղանկարչության հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն է զգացվել 50-ական թվականներին: Դրանից հետո նրա մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել Վրաստանում և նրա սահմաններից դուրս: Բացի այդ, ստեղծվել է ֆիլմ, գրվել են պիեսներ, երաժշտական ստեղծագործություններ, Փիրոսմանիի նկարների ցուցահանդեսներ են կազմակերպվել եվրոպական շատ երկրներում:

70-ական թվականներին Թբիլիսում կանգնեցվել է Փիրոսմանիի հուշարձանը, իսկ նկարչի հայրենի գյուղում` Միրզաանիում, բացվել է թանգարան: Նկարչի աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Վրաստանի արվեստի պետական ​​ թանգարանում և արտասահմանում` թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Փիրոսմանիի ստեղծագործությունը

Շատ հարուստ է Փիրոսմանիի ստեղծագործությունը: Նրա նկարչության մեջ մեծ տեղ են զբաղեցնում խնջույքների տեսարանները, որոնք թբիլիսցի վաճառականների, արհեստավորների, իսկ երբեմն էլ, ազնվականների խմբային դիմանկարներ են:

Փիրոսմանիին շատ էր հետաքրքրում գյուղի բնությունը և գյուղական կյանքը: Նրա բազմաթիվ նկարներ պատկերում են գյուղական կյանքը: Նկարիչն ավելի հազվադեպ նկարել է նաև քաղաքային բնանկարներ: Հատկապես գեղեցիկ ու պոետիկ են Փիրոսմանիի նկարած գիշերային տեսարանները:

Փիրոսմանին հաճախ նկարել է Թբիլիսիի բնակիչների և տարբեր մասնագիտությունների և արհեստի ներկայացուցիչների`արհեստավորների, միկիտանների, կինտոների, պարողների և այլն: Նրա նկարներում լավ երևում է կերպարների բնավորությունը և տրամադրվածությունը:

Փիրոսմանիի ստեղծագործություններում մեծ տեղ է տրամադրված կենդանիներին: Նկարիչը կենդանիների պատկերների մեջ հաճախ խորհրդանշական իմաստ էր ներհյուսում: Հատկապես տպավորիչ են նրա «Եղնիկը», «Ընձուղտը», «Սպիտակ խոզը խոճկորներով» և այլ նկարներ:

Փիրոսմանիին հրապուրում էին նաև պատմական թեմաները և կերպարները: Նրա պատկերները ներշնչված են նաև վրացական թատրոնի ներկայացումներով:

Հուշեր

Փիրոսմանիի կյանքի, անհատական հատկանիշների և ստեղծագործության մասին հետաքրքիր հիշողությունները պատկանում են նկարիչ Լադո Գուդիաշվիլիին:

1916 թվականին նկարիչը եղել Փիրոսմանիի տանը: Շատ է դժվարացել գտնել Նիկոյի տունը և վերջապես նրան գտել է կիասմութ մի նկուղում: Նկարիչը, որպես նկարչության նյութ, այրված նավթի մնացորդներն էր հավաքում, ողջ հագուստն էլ կեղտոտված էր այդ մրով: Գուդիաշվիլին Փիրոսմանուն ասել է իր այցի պատճառը: Փիրոսմանիին հրավիրում էին Նկարիչների միության հավաքի: Հպարտ Փիրոսմանին նայել է իր հագուստին և հրաժարվել նման տեսքով մարդկանց մեջ հայտնվելուց. «Ես ինձ վերջին մարդն եմ համարում», - ասել է նկարիչը Գուդիաշվիլիին:

Գուդիաշվիլիի հաջորդ հիշողությունն առավել դժվար է լսել:

Նկարիչների միության ժողովներից մեկը որոշել է Նիկո Փիրոսմանիին 200 ռուբլի նպաստ տրամադրել: «Գումարի փոխանցումը ինձ վստահեցին»,- հիշում է Լադո Գուդիաշվիլին: «Սկսեցի փնտրել Փիրոսմանիին: Չգիտեի, թե որտեղ էր ապրում նա: Շատ քայլեցի, շատ բակեր մտցրի գլուխս և որոնեցի նրան, սակայն ապարդյուն: Տխուր վերադառնում էի, երբ մի բակից սարսափելի ճիչեր լսեցի, երեխաների աղմուկ-աղաղակ: Տեսարանը շատ դաժան էր: Երեխաները քարեր էին նետում մի սենյակի դռան վրա, որտեղ ապրում էր մի մարդ, որին ձեռք էին առնում: Սա, ըստ իս, Նիկո Փիրոսմանին պետք է լիներ: Թակեցի դուռը: Նիկոն բացեց այն:

Նիկո Փիրոսմանին բարձրահասակ էր, ճերմակախառն և ետ սանրված մազերով: Հագել էր մոխրագույն պիջակ, ներկոտ ու կեղտոտ անդրավարտիք: Մի խոսքով, իմ առջև կանգնած էր հարբեցողի կյանքից կոտրված և աղքատ թաղամասի մի բնակիչ: Հանեցի գումարը և հանձնեցի նրան: Նիկոն կանգ առավ և քարացավ: Չկարողացավ ձայն հանել: Չգիտեր ինչպես հայտնել շնորհակալությունը»:

Լադո Գուդիաշվիլին հիշում է, որ մեծ նկարիչը ունեցել է մի ցանկություն`նա երազում էր ունենալ մեծ տուն, որտեղ շատ մարդ կհրավիրեր ու մի բաժակ թեյի շուրջ կզրուցեին արվեստի և իրենց կյանքի մասին:

«Բակապանը»

Փիրոսմանիի «Բակապանը» նկարը նրա ստեղծագործության հետաքրքիր նմուշներից մեկն է:

Նիկալան նկարել է թաղամասում լավ հայտնի, գզգզված մորուքով, մի բարի քուրդ բակապանի: Ասում են, բակապանը բազմիցս հոգ է տարել Նիկալայի մասին: Այն ժամանակ, երբ Նիկալան կորցրել է Մարգարիտային, նրա կյանքը կարծես կորցրել է իմաստը: Հենց այն ժամանակ է պատսպարել բարի բակապանը Նիկալային իր փոքրիկ բնակարանում: Աստիճանների տակ գտնվող զետեղարանում ապաստանած Փիրոսմանին պայքարում էր իր վշտի դեմ և ամբողջ օրը նկարչությամբ զբաղվում: Բարի բակապանը ամեն կերպ ջանում էր թեթևացնել նրա վիշտը և օգնել նկարչին: Նա երեխայի նման խնամում էր Փիրոսմանիին և ամեն օր նրա համար կերակուր բերում: Կյանքի հանդեպ հետա-քրքրությունն աստիճանաբար վերադառնում էր: Մի օր, երբ բակապանը Նիկոյին կերակուր է տարել, տեսել է, որ նկարիչը նկարել է իրեն: Բակապանը հիացել է իր դիմանկարով: Ասում են, սեղմել է կրծքին և ասել. «Տեսե՛ք, թե ինչ նման է ինձ»:

Բակապանի անատամ այտերը ներս էին ընկած: Ականջները կարծես միացած են այտերին: Մեծ քիթ և խիտ, շիկակարմիր մորուք ունի: Շրթունքները համարյա չեն երևում: Բակապանի գլխարկից դուրս են թափվել անկարգ և չսանրված մազերը: Նա հագել է կոպիտ, հաստ մահուդից սև անջրանցիկ վերարկու: Ձեռնոցներ չի կրում: Հավանաբար բակապանի հագուստի մեջ չէին մտնում ձեռնոցներ կամ երևի հարմար չէին աշխատանքի համար: Բակապանն, իր տարիքի պատճառով, հենվում է հաստ ձեռնափայտին: Ոտքերին հագել է ռետինե երկարաճիտ կոշիկներ` բոտիներ, իսկ համազգեստի գլխարկի դեղին զոլի վրա պարզ գրված է «Բակապան» և նրա համարը` 1035:

Նկարի ֆոնը շատ պարզ է, և այդ է պատճառը, որ չենք կարող որոշել, թե տարվա որ եղանակն է պատկերված նրա վրա: Թեպետ, բակապանի ձեռքերը կարծես կծկված են ցրտից: Դեմքի մոխրագույն գույնը նույնպես ցրտի մասին է խոսում:

Բակապանի ոտքերի տակ մի բուռ մոխրագույն հող է լցված: Եթե ​​լավ նայեք կարող եք տեսնել փայտյա հատակ, որի վրա կանգնած է բակապանը, իսկ բակապանի ետևում սպիտակ ֆոնը պատն է:

Բակապանի դիմանկարն առաջին հայացքից կարծես ծիծաղելի է նույնիսկ` անշնորհքությամբ և դեմքի հասարակ արտահայտությամբ: Սակայն, ի լրումն, նրա դեմքը բարություն, ազնվություն և հավատարմություն է ճառագում: Հենց այս հուզական տրամադրվածության և պարզության պատճառով է Փիրոսմանիի «Բակապանը» շատ հանրաճանաչ: Բակապանը մինչև օրս հիացմունք է վաստակում: