Ջրհեղեղ
Ներածություն
Ամառային շոգ օրերին ճողփացող անձրևի գալը բոլորին է ուրախացնում, իսկ ձմռանն ուրախությամբ ենք դիմավորում ձյան առաջին փաթիլները:
Երկու երևույթն էլ շատ գեղեցիկ են և հաճելի, երբ կարճ ժամանակ են տևում: Բայց շուտով ձանձրանում ենք, քանի որ ճողփացող անձրևը կարող է վատ եղանակի վերածվել, իսկ ձյունաճերմակ ձյան փաթիլները` մեծ ձյունի: Այդ երկու երևույթներն էլ կարող են ջրհեղեղի վերածվել, ինչը շատ վտանգավոր բնական երևույթ է մարդկանց համար:
Երբ շատ երկար, առանց դադարելու անձրևում է, փողոցներում ջուր է հավաքվում, մարդիկ այլևս չեն կարողանում դուրս գնալ, ամեն ինչ խոնավ է ու կեղտոտ: Իսկ այն վայրերում, որտեղ գետեր կան, ավելի հաճախ են ջրհեղեղներ լինում, գետը դուրս է գալիս ափերից և մոտակայքում ամեն ինչ ծածկում:
Ինչո՞ւ են տեղի ունենում ջրհեղեղները
Ջրհեղեղը նույնպիսի բնական երևույթ է, ինչպիսիք անձրևն ու ձյունն են: Ավելին` ջրհեղեղը հենց այս, կարծես անվնաս երկու բնական երևույթներն են հարուցում:
Ջրհեղեղ
Ջրհեղեղը տարվա բոլոր եղանակներին չէ որ լինում է: Այն ավելի հաճախ է սպասելի գարնանը, երբ ձյունը հալվում է, և ջրի մակարդակը բարձրանում, նաև գարնանը, երբ հաճախակի և ուժեղ անձրևներ են լինում:
Ջրհեղեղների ժամանակ հաճախ հեղեղվում են տները, վնասվում են նաև մարդիկ, կորցնում են իրենց իրերը, սատկում են ընտանի և վայրի կենդանիներ:
Ջրհեղեղներն էլ ոչ բոլորն են հավասար հզորության, որոշ ջրհեղեղներ աննշան են, և դրանք ֆիզիկական վնաս չեն բերում, այդպիսի ջրհեղեղները սովորաբար երկար ժամանակ չեն տևում:
Բայց երբեմն այնպիսի հզոր և երկարատև է ջրհեղեղը, որ մարդիկ իրենք չեն կարողանում դիմակայել դրան: Նման դեպքերի համար բոլոր երկրներում, և այդ թվում նաև մեզ մոտ, գոյություն ունի փրկարար ծառայություն: Այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր մարդկանց օգնում են նման բնական տարերային աղետների ժամանակ, նրանց տեղափոխում են ավելի ապահով տեղ, փորձում են փրկել նրանց գույքը և այլն:
Չնայած նրան, որ այս երևույթը ոչ ոք չի կարող կասեցնել, բայց դրանից կարելի է պաշտպանվել և զգուշանալ: