Զարմանալի թռչող սարքերը

Ներածություն

Փակի՛ր աչքերդ և պատկերացրո՛ւ, կարծես կարող ես թռչնի պես թռչել: Ո՞ւր կգնայիր: Ի՞նչ կտեսնեիր: Եթե ​​երբևէ չես տեսել, կամ լսել օդանավի մասին, ինչպիսի՞ն կարող է լինել թռիչքը: Եկ, տեսնենք որոշ հրաշք մեքենաներ, որոնք հնարավոր դարձրին թռչելը: Մարդիկ միշտ ուզեցել են թռչել: Նրանք տեսնում էին, թե ինչպես են ճախրում թռչունները և պատկերացնում էին, թե ինչ հրաշալի կլիներ այդ: Մի քանի մարդ փորձել է հորինել այնպիսի սարք, որը կկարողանար թռչել օդում: Մի մարդ պատրաստել է փոքրիկ խաղալիք պրոպելլեր, որը կարող էր պտտվել օդում:

14- րդ դարում հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչին նկարել է զարմանալի ուղղաթիռի ուրվանկար: Այն կարող էր աշխատել, բայց երբեք չի կառուցել այն ... Դա ընդամենը ուրվանկար էր ...

Մարդիկ փորձարկումներ էին անում` բազուկների վրա թևեր էին ամրացնում և դրանցով «թռչում»: Գրեթե բոլորի փորձերը ձախողվում էին, բայց թռչելու ցանկությունը մեծ էր բոլորի մոտ:

Թռչելու պատմությունը

1783 թվականին երկու ֆրանսիացի եղբայրներ հորինել են օդապարիկ: Նրա առաջին ուղևորներն էին ոչխարը, աքաղաղը և բադը: Ջորջ Կեյլին կառուցել է առաջին պլաները, որով թռել է մարդը: Այնուհետև ինժեները բարելավել է պլաները, և նրա գաղափարները հանրությանը հայտնի են դարձել 1889 թվականին: Հետագայում Կեյլի գաղափարները հիմք են դրել Վրայթ եղբայրների տարբեր պլաններին:

Օրվիլ և Վիլբուր Վրայթներն ուսումնասիրել են բոլոր հին գաղափարները: Նրանք նաև պարզել, թե ինչու չեն աշխատել այդ գաղափարները: Շատ փորձարկումներից հետո, նրանք կառուցել են առաջին հաջող ինքնաթիռը, որն ուներ շարժիչ:

Այն կարող էր միայն մեկ անձ տեղափոխել և եղբայրներն այն հերթով փորձեցին: 1903 թվականի դեկտեմբեր 17-ին Օրվիլի հերթն էր: Այդ օրը նա թռչավ լրիվ մեկ րոպե և անցավ 260 մետր: Մարդը արդեն կարող էր թռչել:

Ինքնաթիռները

Ինքնաթիռները նշանակալիորեն բարելավվեցին այն բանից հետո, երբ առաջին անգամ հնարավոր եղավ թռչել:

Դուք թռե՞լ եք ինքնաթիռով: Այսպիսի ուղևորատար ինքնաթիռները կարող են տեղավորել մինչև 450 մարդ` իրենց ուղեբեռով: Նման ինքնաթիռները կարող են ձեզ տեղափոխել երկրի կամ նույնիսկ ամբողջ աշխարհի շուրջ:

Շատ օդանավեր, որոնք կառուցված են նրա համար, որ թռչեն բարձր ու արագ, օգտագործում են ռեակտիվ շարժիչներ: Հրթիռային շարժիչները հզոր են: Նրանք առաջ են մղում օդանավը, դրա համար օդանավն օգտագործում է տաք գազ: Որոշ ռեակտիվ ինքնաթիռներ կարող են թռչել ավելի արագ, քան ձայնի արագությունն է:

Հին ինքնաթիռներն ունեցել են պրոպելլերի շարժիչ: Յուրաքանչյուր պրոպելլերի թև այնպես է գործում, ինչպես թռչնի թևը: Թևերը օդ են կլանում, երբ նրանք պտտվում են: Այդ ուժը ինքնաթիռն առաջ է մղում:

Հմուտ օդաչուները փոքր շարժիչներով ինքնաթիռներ են օգտագործում օդային հնարքներ ցույց տալու համար, իսկ ֆերմերներն այն օգտագործում են բերքի ոռոգման համար:

Որոշ օդանավեր նախօրոք սահմանված նպատակով են կառուցված: Փոստային ինքնաթիռները ծանրոցներ են տեղափոխում գիշերը: Ռազմական ինքնաթիռները բեռներ են տեղափոխում և թռչում են շարքով: Ինքնաթիռները կահավորվում են այնպես, ինչպես գրասենյակները, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս աշխատելու այն ժամանակամիջոցում, երբ գործնական հանդիպումների են թռչում:

Ուղղաթիռներ

Ուղղաթիռը թռչող սարքերի երկրորդ առանձնահատուկ տեսակն է: Այն կարող է թռչել և վայրէջք կատարել գրեթե ամենուր: Ուղղաթիռների մեծ մասն ունի երկու ռոտոր (տուրբին): Մեծ ռոտորն ուղղաթիռը վեր է բարձրացնում, իսկ փոքրն օգնում է օդաչուին ուղղություն վերեցնելիս: Ի տարբերություն ինքնաթիռների, ուղղաթիռները կարող են թռչել ետընթաց և շրջանով: Ավելին, նրանք կարող են նաև օդում կանգ առնել:

Ուղղաթիռները նախատեսված են ծանր բեռների տեղափոխման համար: Երբեմն հրշեջներն են օգտագործում ուղղաթիռները` անտառներում մեծ տարածությունների վրա տարածված հրդեհը հանգցնելու համար: Ուղղաթիռներն ավելի արագ եմ շարժվում, քան ավտոմեքենաները: Երբեմն հիվանդանոցներն են օգտագործում ուղղաթիռներ` վնասված մարդկանց տեղափոխելու համար: Ոստիկանությունը ուղղաթիռներն օգտագործում է հանցագործների բացահայտման և որոնման համար: Փրկարարների խումբն այն օգտագործում է կորած մարդկանց գտնելու համար:

Դիրիժաբլեր և օդապարիկներ

Տաք օդով օդային գնդակները շատ դանդաղ են թռչում: Նրանք չեն կարող ուղղություն վերցնել, նրանք այն կողմ են թռչում, որ կողմ ուղղորդում է քամին: Օդային գնդակի մեջ գազը տաքացնում է օդը և նրան վեր նետում սառը օդի մեջ: Մարդիկ օդային գնդակներով թռչում են իրենց բավականության համար: Սա հոյակապ միջոց է նրա համար, որ դիտես երկրի որևէ մասը վերևից:

Դիրիժաբլը թռչող մեխանիզմ է, որը հաճախ կարելի է տեսնել սպորտային միջոցառումների ժամանակ: Դիրիժաբլը երկարավուն օդային գնդակ է, որն օգտագործում է հելիում գազ: Այն ունի երկու փոքր պրոպելլերով շարժիչներ, և ուղղությունը վերահսկում է թռչողը: Քանի որ դիրիժաբլերը շատ դանդաղ են թռչում, նրանք գրավում են մարդկանց ուշադրությունը, այդ պատճառով ընկերությունները գովազդի համար դրանց վրա տեղադրում են իրենց անվանումները :

Հրթիռներ և տիեզերանավեր

Հրթիռն ունի շատ հզոր շարժիչ, որտեղից հոսում է տաք օդ: Այս օդի միջոցով հրթիռն ուղղություն է վերցնում: 1957 թվականին Խորհրդա-յին Միությունը զար-մացրել է աշխարհին, երբ օգտագործել է հրթիռը` առաջին արբանյակի գործարկման համար:

Արբանյակի անվանումն էր «Սպուտնիկ»: Այն գրավել է բոլորի ուշադրությունը: Մարդիկ սկսել են նախապատրաստվել օդային ճանապարհորդության համար, որպեսզի դառնային տիեզերագնացներ: Դրանից հետո հրթիռները մարդկանց տարան Լուսնի վրա, և այնտեղ տեղադրվեց առաջին օդային կայանը:

Օդային պտուտակը (շարժիչ մաս) օգնում է հրթիռին օդի մեջ մխրճվելիս: Այն տանում է տիեզերագնացներին դեպի Միջազգային օդային կայան: Երկիր վերադառնալիս հրթիռին օգնում են թևերը, որպեսզի ինքնաթիռի նման վայրէջք կատարի:

Թռչելու այլ միջոցներ

 Այսօր կան թռչելու բազմաթիվ եղանակներ: Կարելի է ժայռից թռչել պարաշյուտով, որը դանդաղ իջնում ​​է երկրի վրա, և շարժվում օդի ուղղությամբ: Տարիներ առաջ մարդիկ կարծում էին, թե միայն թռչունները կարող են թռչել ... Այսօր արդեն շատ մարդիկ ունեն թռչելու հնարավորություն

Դուք ո՞ւր կթռչեիք: