Պարաշյուտ
Ներածություն
Երբևէ երազե՞լ ես թռչել: Գուցե չես երազել, բայց երազում ես տեսել: Երազում պատկերացրել ես, թե ինչպես ես երկնքից հանգիստ, կամաց - կամաց իջնում: Դա հաճելի զգացողություն պետք է լինի:
Բարձրությունից պարաշյուտով կարելի է իջնել: Պարաշյուտը մեծ հովանոց է, որը օդի դիմադրություն է ստեղծում: Այդ հովանոցը տարբեր նպատակների համար են կիրառում: Դրա հիմնական գործառույթն, այնուամենայնիվ, մարդու կյանքի պահպանումն է: Այն օգտագործում են ավիավթարի ժամանակ: Պարաշյուտն օգտագործվում է նաև ռազմական գործում: Ոմանց համար այն մարզաձև է և ապրելու ոճ: Հնարավոր է, նույնիսկ իմացել ես այս մարզաձևի` պարաշյուտիզմի մասին: Սակայն, ավելի լավ է, ամեն ինչ սկզբից սկսենք:
Առաջին պարաշյուտները
Որևէ բան իմացե՞լ ես Լեոնարդո դա Վինչիի մասին: Տեսե՞լ ես նրա նկարներից որևէ մեկը: Օրինակ, «Մոնա Լիզան»: Որևէ բան իմացե՞լ ես նրա գյուտերի մասին: Լեոնարդո դա Վինչին դեռևս 16 - րդ դարում էր աշխատում գիտական և ճարտարագիտական գյուտերի վրա: Նրա գծագրերի մեջ հանդիպում ենք առաջին թռչող սարքավորումների և տարբեր մարտական զենքերի ուրվանկարների: Լեոնարդոյի անվան հետ են կապվում նաև մկրատի, հեծանվի, օդի պոմպի գյուտերը:
Պարաշյուտի առաջին ուրվանկարը ևս Լեոնարդոյին է պատկանում: Նա պարաշյուտի ուրվանկարը 1514 թվականին արել է իր տետրի մեջ: Լեոնարդոյի կողմից արված պարաշյուտի չափերը և աշխատանքի սկզբունքը շատ չեն տարբերվում ներկայիս պարաշյուտից:
Շատ դարեր առաջ, մարդիկ փորձում էին բարձրությունից կամաց - կամաց վայրէջք կատարել: Դրա համար հովանոցի նման շատ սարքավորումներ են օգտագործվում: Հաճախ այդ համարձակ մարդկանց ցանկությունները վատ էին ավարտվում: Նրանցից ոմանք նույնիսկ մահանում էին: Թռչելու ցանկությունը և հովանոցի նման սարքը բավարար չեն, որ կամաց - կամաց իջնեք ներքև: Օդի դիմադրողականության սկզբունքը, որը հայտնաբերել է Լեոնարդոն, պարաշյուտի գլխավոր գաղտնիքն է:
Պարաշյուտի հաջորդ ուրվանկարը պատկանում է ևս մեկ իտալացու` Ֆաուստո Վերանցիոյին: Նա 1595 թվականին նկարագրել է պարաշյուտը: Ըստ նկարագրի, այդ պարաշյուտն իսկապես պետք է աշխատեր:
Առաջին պարաշյուտը 17-րդ դարի սկզբին փորձարկել է մի ֆրանսիացի մարդ`Լևանը: Լևանը կալանավոր էր: Նա իր սավաններից և հաստ գոտիներից կարել է հովանու տիպի մի սարք: Այս սարքի միջոցով բանտարկյալը բանտի պատուհանից թռել է: Նա փրկվել է ու փախել:
Եվս մեկ նման դեպք տեղի է ունեցել 1777 թվականին: Ֆրանսիացի Դումյեն ևս կալանավոր էր: Նրան պետք է մահապատժի ենթարկեին: Սակայն, նրա պատրաստած «թռչող հովանոցը» մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նրան թույլ են տվել «թռչող հովանոցի» միջոցով թռչել: Կալանավորը կենդանի իջել է ներքև: Արի բանտարկյալին կյանք են շնորհել:
Հաջորդ պարաշյուտը ևս մի ֆրանսիացի Լենորման անունով մարդու է պատկանում: Նա 1783 թվականին պարաշյուտ է պատրաստել: Լենորմանի պարաշյուտը նախատեսված էր հրդեհից փախչելու համար: Նրա պարաշյուտով կարելի էր թռչել հրկիզվող տնից:
Հերթական պարաշյուտի ուղևորը շուն է եղել: Նրա ֆրանսիացի տերը շանը պարաշյուտով նետել է իր օդապարիկից: Շունը հանգիստ վայրէջք է կատարել: Շան տերը պնդում է, որ նա ինքն էլ է թռել պարաշյուտով: Տիրոջ ոտքն իսկապես կոտրված էր: Միայն թե նա իսկապես պարաշյուտով թռել էր, թե` ոչ, ոչ ոք չգիտեր:
Հաջորդ արի պարաշյուտիստը ֆրանսիացի Գարներն էր: Նա նույնիսկ պարաշյուտից թռիչքի ցուցադրություն է կազմակերպել: Ցուցադրումները տեղի են ունեցել Փարիզում 1797 թվականին: Գարների պարաշյուտը ամուր, սպիտակ գործվածքից է եղել պատրաստված և հովանոցի նման կլոր է եղել: Այս պարաշյուտի միջոցով ֆրանսիացին թռել է 600 մետր բարձրությունից: Նման բարձությունից թռչելն այն ժամանակ սենսացիա է դարձել: Գարները ցուցադրումներ էր կազմակերպում նաև այլ երկրներում: Նա հայտնի է դարձել:
Ժամանակի ընթացքում պարաշյուտն էլ ավելի է զարգացել: 1834 թվականին մեկ այլ գիտնական` Կոնինգը, պարաշյուտի ձևը մի փոքր փոխել է: Նոր ձևի պարաշյուտի կառավարումն ավելի հեշտ պետք է լիներ: Սակայն գիտնականի փորձը վատ է ավարտվել: Նա թռել է իր պարաշյուտով և զոհվել: Հետագայում պարզվել է, որ Կոնինգի ենթադրությունը ճիշտ էր: Նրա սկսած գործով սկսել է զբաղվել այլ գիտնական` Լալանդը: Նա ավանդական պարաշյուտին ավելացրել է օդային ելանցք: Այս համակարգը ավելի ճիշտ է գործում: Այն այժմ էլ է օգտագործվում պարաշյուտներ ստեղծելիս:
1912 թվականին ամերիկացի կապիտան Բերիսը ինքնաթիռից է թռել պարաշյուտով: Նրա պարաշյուտը ժամանակին է բացվել, և կապիտանն էլ անվնաս վայրէջք է կատարել:
Հաջորդ խիզախ պարա-շյուտիստը կին էր: Նրա անունն էր Ջորջիա Տոմպսոն: Նա առաջին կինն էր, որը 1913 թվականին ինքնաթիռից վայրէջք է կատարել պարաշյուտով:
Պարաշյուտի զարգացմանը ևս շատ ժամանակ է անհրաժեշտ եղել: Դրա չափը, քաշը, բացվելու համակարգը երկար ժամանակ չեն եղել լավագույնը: Սակայն պարաշյուտի ժողովրդականությունը չէր նվազում: Շատ գիտնականներ և ինժեներներ էին աշխատում պարաշյուտի կատարելագործման համար: Աստիճանաբար պարաշյուտն օգտագործվում է նաև ռազմական նպատակներով:
1951 թվականին անց է կացվել պարաշյուտի աշխարհի առաջին առաջնությունը: Այսօրվա դրությամբ այս մարզաձևը շատ սիրված է: Պարաշյուտային սպորտը կոչվում է պարաշյուտիզմ: Այն բաղկացած է մի քանի կարգերից: Վայրէջքի ճշտությունը, ակրոբատիկան, խմբային վայրէջքը այս մարզաձևի կարգերն են:
Ժամանակակից պարաշյուտներն իրենց ձևով, չափով և նշանակմամբ շատ են տարբերվում իրարից: Նրանց համակարգը շատ ավելի անվտանգ է: Ժամանակակից պարաշյուտների մեծ մասն ունի նաև պահեստային համակարգ: Սա նշանակում է, որ եթե հիմնական պարաշյուտը ժամանակին չի բացվում, ապա սկսում է աշխատել պահեստային համակարգը և մարդկանց պաշտպանում ուժեղ ընկնելուց: Ժամանակակից պարաշյուտները կարող են նաև օժանդակ թևերի միջոցով վերահսկել ուղղությունը: Գնալով ավելի ու ավելի է աճում պարաշյուտների օգտագործումը: Այն օգտագործում են տներից և կամուրջներից թռչելու համար: Շատ հիմնարկներում պարաշյուտն անվտանգության համակարգի մի մաս է:
Վերջաբան
Ինչ եք կարծում, վտանգավո՞ր է պարաշյուտից թռչելը, թե՞ ավելի հետաքրքիր է: Գլխավորն այն է, որ պետք է իմանալ պարաշյուտից թռչել: Դուք չպետք է փորձեք հորինել ձեր սեփական պարաշյուտը: Այն արդեն գոյություն ունի: Վրաստանում ևս կարելի է պարաշյուտով թռչել: Ես մի անգամ նույնիսկ թռել եմ:
Ժամանակակից սպորտային պարաշյուտ