Արծիվը

- 1 -

Արծիվը բոլոր թռչունների արքան է համարվում, և նա արժանի է այս մեծ կոչմանը: Նա ուժեղ, խիզախ և ամբարտավան թռչուն է: Մարմինը սևավուն է, միայն պարանոցի վրա ունի ոսկեգույն զոլ, կտուցը կեռ է և շատ պինդ, ճանկերը` սուր և ուժեղ: Նրա ահռելի աչքերից երևում են ուժը և արիությունը: Թևերը երկար են և զորեղ` մինչև ճանկերը ծածկված սպիտակ փետուրներով, արծիվը սիրում է ապրել բարձր լեռնային վայրերում: Որտեղ մեկ անգամ բույն է դնում, այնտեղ էլ մնում է ամառ-ձմեռ, տեղը հաճախակի չի փոփոխում:

Յուրաքանչյուր շարժման մեջ արծիվը շատ արագ է: Հոյակապ է թռչում: Գետնի վրա անշնորհք է քայլում: Նստելն էլ գեղեցիկ է. նստում է ուղիղ, մարդու նման ուղղված ` թևերը կոկիկ հավաքած, և հպարտ այս ու այն կողմ է նայում: Այնպես որ, գեղեցիկ է նստած արծիվը: Հենց որ որևէ տեղ երևում է արծիվը, բոլոր թռչունները և մանր կենդանիները սարսափահար են լինում: Հենց որ կենդանիները լսում են արծվի ձայնը, անմիջապես, սրտապատառ այս ու այն կողմ են ցրվում: Բայց, ինչը կարող է թաքնվել արծվի մեծ աչքերից: Թռչունների արքան հանգիստ և հպարտությամբ պտտվում է երկնքում, նրա խորաթափանց աչքերը վերևից նայում են ամբողջ դաշտին և հենց ներքևում տեսնում է զոհին, ծալում է թևերը և նետի նման սրընթաց ցած է թռչում: Այդ ժամանակ սարսափելի ուժով և արագությամբ է գալիս, և օդում խշշոց է լսվում:

Սուր ճանկերը բաց են, որ արագ խրի խեղճ զոհի մարմնի մեջ, որին իրեն պատառ է ընտրել: Արծիվը վրա է պրծնում բոլոր արարածներին, որոնց հաղթում է և նույնիսկ կարող է տանել: Չի խղճա ոչ խաղացող փոքրիկ երեխային, ոչ չար աղվեսին, թեպետ աղվեսին դիպչելուց արծիվը հաճախ զղջում է` օդ բարձրացված աղվեսը երբեմն աշխույժ, անմիջապես արծվի կոկորդից է բռնում և կրծում այն: Եղնաձագը, խոճկորները, ուլերը, գառները, նապաստակի ձագերը արնաքամ են լինում այս սարսափելի որ-սորդի ճիրան-ներում: Թռչուններից ար-ծիվը հափշտակում է բադեր, սագեր, կռունկներ, վայրի հավեր և բոլոր ընտանի թռչուններին: Արծվի սիրելի կերակուրը կենդանիների արյունն է, այդ է պատճառը, որ այս թռչունը երբեմն ամբողջ շաբաթվա ընթացքում ջուր չի խմում:

-2-

Դժվար չէ պատկերացնել, թե կենդանիների համար արծիվը ինչ վտանգավոր է այն ժամանակ, երբ մեծացնում է իր ձագերին: Երբ մենակ ինքն իրեն պետք է կերակրի, նույնիսկ այդ ժամանակ փոքր կենդանիներին հանգիստ չի տալիս, իսկ այժմ խեղճ կենդանիների արյունն է չորացնում: Հենց մարտ ամսին արուն և էգը սկսում են բույն սարքել կամ հին բույնը մաքրել: Եթե ​​ արծիվը լեռներում է ապրում, այդ ժամանակ նա բույն է սարքում բարձր և անհասանելի ժայռերում: Եթե բույնը անտառում է, ապա այն բարձր ու անառիկ ծառերի վրա է սարքում: Արծիվները դարսում են դեռ ծառերի խոշոր չոր ճյուղերը, հետո`մանրերը, խորը բույն են սարքում: Մեջը բուրդ և ծղոտ են փռում: Բույնը գեղեցիկ չէ, սակայն մեծ է և այնքան պինդ, որ նույնիսկ մարդուն կդիմանա: Բնի համար շինանյութը երկուսն էլ բերում են: Երբ աշխատելուց հոգնում են, արուն և էգը վերև, օդ են գնում հանգստանալու և միմյանց հաճոյանում իրենց թռիչքով: Այսպիսի թռիչքով արուն զբաղեցնում է էգին, երբ նա նստած է ձվերի վրա:

Որպես օրենք, էգը բնում դնում է երկու-երեք ձու: Ձվերը շագանակագույն են: Նոր դուրս եկած ձագերն ավելի բրդի կծիկի են նման, քան թռչունների ... Նրանց ամբողջ մարմինը ծածկված է խիտ, սպիտակ փետուրով: Ծնողները լավ են խնամում նրանց, մսով կերակրում, որը դեռ իրենք լավ ծամում են, հետո դնում ձագի բերանը, քանի դեռ նրանք փոքր են: Ձագերը, մինչև չեն մեծանում, բնից չեն հեռանում: Երբ թևերը մեծանում են, ծնողները դեռ թռչել են սովորեցնում, ապա` որսորդություն: Այդ ժամանակ արծիվները շատ կատաղած են լինում, ավելանում է նրանք քաջությունը և համառությունը: Ոչ թռչուններին, ոչ էլ փոքրիկ կենդանիներին հանգիստ չեն տալիս արծիվները: Լավ փորձառու և

համարձակ որսորդ պետք է լինի, որ արծվից իր ձագերին գողանա և կենդանի փրկվի: Արծիվները մարդկանց մահացու վիրավորում են և այլանդակում, եթե նրանք համարձակվում են ձագերին դիպչել:

Ահա մի արտառոց պատմություն արծիվների դեմ պայքարի մասին:

Մի որսորդ բարձր ժայռի վրա արծվի բույն է նկատում և ցանկանում է այնտեղից ձագերին հանել: Քանի որ ներքևից չէր կարողանա բնին հասնել, փորձում է մի կերպ վերևից իջնել: Որսորդը մի քանի երիտասարդների հետ է գնում, հետը կանեփի հաստ պարան է տանում: Երբ բարձրանում են ժայռին, երիտասարդները որսորդին պարանով փաթաթում են, թևատակերից անցկացնում այն և սկսում կամաց-կամաց ներքև` դեպի բույն իջեցնել: Համարձակ որսորդը սուր ուներ, որ հեռացներ արծիվներին, եթե հանկարծ հայտնվեին: Երբ հասնում է բնին, հանում է երկու ձագերին, դնում է տոպրակի մեջ և իր ընկերներին նշան անում, որ պարանը վեր քաշեն: Ժայռի ծերպին արդեն մոտ էր, եթե հանկարծ հայտնվում են էգ և արու արծիվները և սարսափելի աղմուկով վրա պրծնում որսորդին:

Որսորդը սուրը մերթ մի կողմ էր թափահարում, մերթ` այլ և նույնիսկ մի արծվին սպանում, սակայն մյուս արծիվը սարսափելի պայքար է սկսում: Քաջ որսորդը կարծում էր, որ դրան էլ կսպաներ, սակայն այդ ժամանակ տեսնում է, որ պարանը կտրել է սրով և միայն նրա մեկ քառորդից է կախված սարսափելի անհատակ ձորի գլխին ... Վախից ուշաթափվում է: Սուրը ձեռքից ընկնում է, և ընկերներն էլ կիսամեռ-կիսակենդան վեր են բարձրացնում նրան: Որսորդին հազիվ են ճանաչում, քանի որ վախից նրա մազերը հանկարծակի ամբողջովին ճերմակել էին ...

Արծիվ որսալը շատ դժվար է, քանի որ նա շատ զգույշ թռչուն է և անհասանելի տեղերում է նստում: Հազվադեպ է պատահում, որ որսորդը կրակելու հեռավորության վրա մոտենա նրան, իսկ կենդանի բռնելն ավելի դժվար է: Որոշ տեղերում արծվին ծուղակով են բռնում: Դժվար չէ արծվին ընտանիացնելը: Ընտանիացրած արծվին որս անել են սովորեցնում` բռնել են տալիս նապաստակ, աղվես, նույնիսկ գայլի ձագեր: Արծիվը երկար է ապրում: Մի երկրում ընտանիացված արծիվ ունեին, որը հարյուր չորս տարի էր ապրել: Եթե անտառներում և դաշտերում ազատ ապրեր, իհարկե, ավելի երկար կապրեր: