Խերթվիսի
Վրաստանն ունի բազմաթիվ պատմական բերդ- ամրոցներ և եկեղեցիներ: Դրանցից շատերն այսօր քանդված են և դրանցից միայն ավերակներ կարելի է տեսնել, չնայած որոշ բերդ-ամրոցներ ժամանակի ընթացքում վերականգնել են և ամրացրել: Դրանք այսօր էլ բազմաթիվ այցելուներ ունեն:
Կարևորագույն պատմական բերդ-ամրոցներից մեկը Խերթվիսիի ամրոցն է, որը գտնվում է Վրաստանի հարավային մասում` Ջավախքում: Ջավախքի երկրամասը դեռ հնուց ենթարկվում էր թշնամիների մշտական հարձակումների, ահա թե ինչու էր անհրաժեշտ բերդ-ամրոցների կառուցումը, որտեղից վրաց ժողովուրդը հեշտությամբ դիմակայում էր թշնամուն: Ընդհանրապես, բերդ-ամրոցը կառույց է, որը միշտ առանձնահատուկ վայրում է կանգնած:Այդ վայրը կամ բարձունք է, կամ դժվարհասանելի ժայռ, որպեսզի թշնամին հեշտությամբ չկարողանա բարձրանալ ամրոց: Պատերազմի ժամանակ բերդ-ամրոցներում թաքստոցներ կային, այստեղ թաքնվում էին նաև շարքային քաղաքացիները, իսկ վրացի ռազմիկները պաշտպանում էին և՛ նրանց, և՛ բերդ-ամրոցը:
Խերթվիսիի բերդը նույնպես բարձր, ժայռոտ վայրում է կառուցված, և այն հակառակորդի համար անառիկ բերդ էր համարվում: Խերթվիսիի բերդի ավերակները դեռ պահպանվում են, չնայած այն հանգամանքին, որ այն բավականին երկար ժամանակ առաջ է կառուցված` 10 - 14 - րդ դարերում: Խերթվիսիի բերդի կառուցման մասին վրաց պատմաբան Լեոնտի Մրովելին գրում էր, որ այս բերդի տեղում շատ ավելի վաղ մինչև Քրիստոսի Ծնունդն էլ կար բերդ և այն Քրիստոսի Ծննդից առաջ 4-րդ դարում պետք է կառուցված լիներ: Լեոնտի Մրովելիի այս տեսակետը դեռևս հավաստված չէ:
Բերդի նկարագիրը
Ըստ պատմաբանների թողած տեղեկությունների, բերդը մինչև քանդվելը բաղկացած էր երկու հիմնական մասերից` մեկը Միջնաբերդն է եղել, որը բերդ-ամրոցի ներսում կառուցված ամուր շինություն է և հատկացված է թշնամուց պաշտպանվելու համար, իսկ երկրորդ մասը բերդի գավիթն է: Այսօր Խերթվիսիի ամրոցն այնքան է վնասված, որ գավթի պատերի բարձրությունը հնարավոր չէ չափել:
Միջնաբերդի դիրքը շատ հետաքրքիր և խելացիորեն է հաշվարկված: Այն ուղղակիորեն ժայռի վրա է կառուցված: Մինչև միջնաբերդ ոտքով թշնամու բարձրանալն անհնար էր, քանի որ ժայռը շատ ուղղաբերձ էր, և մարդ չէր կարող ոտք դնել, իսկ այնտեղ, որտեղ մարդ կարող էր ոտք դնել և առաջանալ, արդեն թշնամուն ամրոցի հսկայական պատն է հանդիպում, և նա ոչ մի կերպ չի կարողանում ամրոց մտնել:
Նախկինում, երբ բերդեր էին կառուցում, անում էին գաղտնի թունելներ, որի միջոցով թաքուն կարողանում էին այնտեղից դուրս գալ: Երբ թշնամին երկար ժամանակ պաշարում էր ամրոցը, ամրոցում գտնվող մարդկանց ջուրն ու սննդամթերքը սպառվում էր և ամհրաժեշտ էր լինում նրանց մատակարարել: Խերթվիսիի բերդը նույնպես ունեցել է թունել, որը գետի մոտ էր իջնում, ռազմիկներն այդտեղից ջուր էին տանում և ամրոցի պաշտպանությունը երկարաձգում:
Սա նշանակում է, որ բերդը ոչ միայն իր դիրքով էր դժվարամատույց և անհաղթ, այլև շատ խելամտորեն էր կառուցված: Դա էլ ավելի էր դժվարացնում թշնամու գործը նրանց հաղթելու հարցում:
Խերթվիսիի բերդի պատմությունը
Ինչպես արդեն ասացինք, այս բերդի վրա մշտապես հարձակվում էր թշնամին: Վրացիներն արիաբար պաշտպանում էին բերդը, սակայն երբեմն այն ընկնում էր թշնամու ձեռքը: Դա այն ժամանակ էր տեղի է ունենում, երբ թշնամին մեզանից հզոր էր, կամ երբ բերդում ի հայտ էին գալիս դավաճաններ և բերդ տանող գաղտնի ուղիները ուսուցանում թշնա-մուն:
1588 թվականին Խերթվիսիի բերդը իրանցի զավթիչ Շահ Աբասը գրավեց և այն երկար ժամանակ մերը չէր: 1771 թվականին Հերակլ թագավորը Ռուսաստանի օգնությամբ Խերթվիսին վերադարձրեց: Իսկ վերջնականապես այն Վրաստանին միացավ 1828 թվականին: Այդ ժամանակ բերդն այլևս չէր օգտագործվում պաշտպանության և դիմակայելու համար: Խերթվիսին այսօր հետաքրքիր և շատ գեղեցիկ վայր է, ուր հաճախ այցելում են զբոսաշրջիկներ: