Ռիխարդ Վագներ

Ներածություն

Ռիխարդ Վագները գերմանացի կոմպոզիտոր էր: Նա օպերաներ էր գրում: Վագները նաև մեծ դիրիժոր էր և փիլիսոփա:

Վագների ընտանիքը և մանկությունը

1

Վագների հայրը ոստիկան էր: Ռիխարդը ութ քույր-եղբայր ուներ: Ինքը ընտանիքում ամենակրտսերն էր: Նա վերջին երեխան էր: Ինը ամսական Վագների հայրը վախճանվում է: Փոքր ժամանակ անց մայրը երկրորդ անգամ է ամուսնանում: Ռիխարդի խորթ հայրը դերասան էր: Հենց նրա շնորհիվ է Ռիխարդը սիրել երաժշտությունն ու թատրոնը:

2

Ռիխարդը մանկությունից ուներ երաժշտական ընդունակություն, իսկ մայրը չէր ցանկանում, որ նա երաժիշտ դառնար: Փոքրիկ Վագները միևնույն է գնում է երաժշտական դպրոց: 5 տարեկան տղան արդեն լավ էր նվագում դաշնամուր:

Դպրոցն ավարտելուց հետո Ռիխարդը ուսումը շարունակել է համա-լսարանում: Նա շատ ընդունակ ուսանող է եղել: Շատ էր կարդում և գրում: Նա սիրում էր և լավ գիտեր հոգեբանություն, փիլիսոփայություն: Վագներն ունի նաև փիլիսոփայական աշխատություններ:

3

Վագներն ուսանող է եղել, երբ վախճանվել է նրա խորթ հայրը: Ընտանիքը շատ է դժվարացել: Չնայած դրան` նրանց ընտանիքում հաճախ էին կազմակերպում ընդունելություններ: Ռիխարդը և նրա եղբայրները ընդունելությունների ժամանակ դաշնամուր էին նվագում: Բոլորը շատ էին հավանում նրանց երաժշտությունը: Ժողովուրդը սիրում էր Վագներների մոտ հյուրընկալվել: Նրանց ուրախ ընտանիք էին համարում:

Վագներն անվանի կոմպոզիտոր է դառնում

4

Վագների սիրելի կոմպոզիտորը Բեթհովենն էր: Նա հատկապես հավանում էր Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան: Նա միշտ առանց նոտաների էր դիրիժորում այդ սիմֆոնիան:

5

Վագների երաժշտությունը բազմերանգ է և գեղեցիկ: Այն և՛ հանգիստ է, և՛ խռովահույզ: Վագների երաժշտությունը շատ էր հավանում Հիտլերը: Հիտլերն այդ ժամանակ Գերմանիայի Կառավարության ղեկավարն էր: Նա շատ խիստ մարդ էր: Նրա վախից շատ կոմպոզիտորներ են փախել Գերմանիայից: Այդ կոմպոզիտորների երաժշտությունն արգելված էր Գերմանիայում: Եթե Հիտլերը որևէ բան չէր հավանում, նա ոչնչացնում էր դա: Վագների բախտը շատ է բերել: Հիտլերն աստվածացնում էր նրան: Ինչպես հայտնի է, Հիտլերն անվերջանալիորեն խոսում էր Վագների օպերայի մասին, և ոչ ոք չէր համարձակվում ընդհատել նրա խոսքը: Երբ Հիտլերն ավարտում էր խոսել Վագների մասին, արդեն սենյակում բոլորը քնած էին:

6

Ռիխարդ Վագների երաժշտու-թյունը շատ էր հավանում նաև Բավարիայի թագավոր Լյուդվիգ Երկրորդը: Լյուդվիգ Երկրորդը լավ էր ճանաչում Վագներին: Նրանք հաճախ էին հանդիպում իրար և ժամերով խոսում երաժշտության և արվեստի մասին: Թագավորը նրան տուն և գույք է նվիրել:

Վագներն ամուսնացած էր Կոզիմա ֆոն Բյուլովի հետ: Նրանք երեք երեխա են ունեցել` Իզոլդա, Եվա և Զիգֆրիդ: Վագները երեխաների անվանակոչել է իր սիրելի օպերային հերոսների պատվին:

7

Մեկնումը Գերմանիայից

8

1948 թվականին Գերմանիայում հեղափոխություն սկսվեց: Հեղափոխականները ցանկանում էին, որ ժողովուրդն ավելի ազատ լիներ: Հեղափոխականները կամենում էին, որ ժողովուրդն իրավունքներ ունենար: Ռիխարդ Վագները համամիտ էր հեղափոխականների գաղափարների հետ: Այդ պատճառով Վագներին հետապնդում էին: Կոմպոզիտորը տեղափոխվել է Շվեյցարիա: Շվեյցարիայում կոմպոզիտորն ամբողջ ժամանակն անց էր կացնում երաժշտություն գրելով: Վագները հիվանդ էր վերադարձել հայրենիք: Կյանքի վերջին տարիները Վագներն Իտալիայում էր անցկացնում: Նա շատ էր հավանում Իտալիան: Վագները վախճանվել է Իտալիայում` Վենետիկում:

Ռիխարդ Վագներն աշխարհում ամենա-երկարատև օպերայի հեղինակն է: Նրա օպերան տևում է 5 ժամ և 15 րոպե:

Վերջաբան

9

9

Վագների երաժշտությունը շատ գեղեցիկ է, սակայն` բարդ: Այսօր էլ այն լսում են ողջ աշխարհում: Վագներն այսօր նույնպես մեծագույն կոմպոզիտոր է: Նրա հանգերը լսվում են նաև ժամանակակից երաժշտության մեջ: Ժամանակակից երաժշտության մեջ կա ուղղություն, որը ռոք է կոչվում: Ռոք-երաժշտության մեջ կարող ենք լսել

10

10

նաև Վագների երաժշտությունը: Այսպիսի երաժշտությունը հաճախ Վագների ռոք են անվանում: Գերմանիայում գոյություն ունի հայտնի երաժշտական խումբ` «Ռամշտայն», որի երաժշտությունը կառուցված է Վագների երաժշտության վրա:

11