Գայլը

Գայլը խելացի և խորամանկ կենդանի է: Գայլը գիշատիչ կենդանի է: Գոյություն ունի գայլերի երկու տեսակ: Դրանք են` շիկահեր գայլը և գորշ գայլը: Շիկահեր գայլերն ավելի քիչ են: Գորշ գայլերը տարբեր տեսակ են` հյուսիսային կամ արկտիկական գայլ, Հյուսիսային Ամերիկայի անտառի գայլ, Կենտրոնական Ասիայի ստեպների գայլ և սովորական գայլ: Սովորական գայլն ապրում է Արևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում:

Գայլերն արտաքինով տարբերվում են իրարից: Ստեպների գայլն ավելի կարճ և բաց գույնի մորթի ունի: Նա չափսով նույնպես ավելի փոքր է: Ստեպների գայլն արտաքինով նման է եվրոպական մոխրագույն գայլին: Արկտիկական գայլն անհամեմատ ավելի մեծ է: Արկտիկական գայլն ունի հաստ և սպիտակ գույնի մորթի:

Գայլերն ապրում են ոհմակներով: Ոհմակում 6-8 անդամ է: Ոհմակն ունի 2 առաջնորդ: Առաջնորդներից մեկը էգ գայլն է, իսկ մյուսը` արուն: Հաճախ ոհմակում առաջնորդ գայլերի ձագերն են անդամները: Ոհմակի անդամները երիտասարդ գայլեր են: Երբ գայլերը մեծանում են, ստեղծում են իրենց ոհմակը: Գայլերի ոհմակը նման է մարդկանց ընտանիքին: Երբ մի առաջնորդը մեռնում է, մյուսն է մնում ոհմակի առաջնորդ: Ոհմակում գայլերը պայքարում են առաջնորդության համար: Գերիշխողը ոհմակի անդամներից ամենաուժեղն: Եթե ոհմակի անդամն ավելի ուժեղ է, այդ դեպքում առաջնորդը փոխվում է: Երբեմն պարտված առաջնորդը հեռանում է ոհմակից և ուրիշ տեղ տեղափոխվում ապրելու:

Երիտասարդ գայլերը հաճախ լքում են իրենց ոհմակը: Նրանք նոր ոհմակ են որոնում: Այսպիսի գայլերին մենակյաց են անվանում: Ոհմակ որոնելու ընթացքում միայնակ գայլերը երկար են քայլում: Այսպիսի գայլերին վտանգ է սպառնում: Այդ վտանգը միայնակ գայլերը զգում են: Նրանք թաքնվում են ուրիշ գայլերի ոհմակներից: Միայնակ գայլերը կարող է կռվեն ուրիշ գայլերի ոհմակի հետ: Այսպիսի կռվում գայլերի ոհմակը սպանում է միայնակ գայլին:

Գայլի ձագը լակոտ է կոչվում: Մեկ գայլը հաճախ 4-7 լակոտ ունի: Առաջին երեք շաբաթը մայր գայլը ձագին կերակրում է կաթով: Այս շրջանում գայլը չի հեռանում որջից: Սնունդը բերում է հայր գայլը: Ոհմակի մյուս անդամները ևս հոգ են տանում մայր գայլի և ձագերի մասին: Նրանք բերում են նաև սնունդ: Երբեմն ոհմակի անդամները պահում են ձագերին, իսկ մայր գայլը որսի է գնում: Գայլի ձագերը երկու-երեք ամիս հետո լքում են որջը: Նրանք մեծ գայլերի հետ սկսում են որսի գնալ: Ձագերը ծնողների հետ մի քանի տարի են ապրում: Մեծ գայլերը փոքրիկներին որս անել են սովորեցնում:

Գայլն ուտում է այն ամենը, ինչ որսում է: Ամռանը գայլն ուտում է թռչուններ, գորտեր, բզեզներ: Երբեմն գայլն ուտում է նաև միրգ: Գայլերի ոհմակն ավելի հաճախ խոշոր կենդանիներ է որսում: Գայլերի ոհմակը կարող է շուրջ 500 կիլոգրամանոց մեծ եղջերու որսալ: Այսպիսի եղջերուն քաշով տասն անգամ ավելի է գայլից: Իսկ մենակյաց գայլը փոքր չափսի եղջերուներ կամ ոչխարներ է որսում: Գայլերի ոհմակը առողջ կենդանիներ չի որսում: Գայլերի ոհմակն ընտրում է շատ երիտասարդ կամ շատ ծեր, թույլ կամ հիվանդ կենդանիների: Երբեմն գայլերը պարտվում են: Երբեմն նրանք սպասում են, թե երբ կհոգնեն եղջերուները, իսկ դրանից հետո որսում են թույլ եղջերվին:

Գայլերի ոհմակը միշտ միասին է որս անում: Սկզբից կերն ուտում է ոհմակի առաջնորդը: Երբ նա կշտանում է, ոհմակի անդամներն են սկսում ուտել: Երբեմն գայլերը որսի մնացորդները հողի մեջ են պահում: Երբեմն նրանք մնացորդները թողնում են:

Գայլերը մեկ ուտելուն ուտում են շուրջ 10 կիլոգրամ միս: Գայլը, բացի մսից, ուտում է նաև որսի մորթին: Երբեմն գայլը մի քանի օր քաղցած է մնում: Ձմռանը գայլերի համար շատ բարդ է որս անելը:

Գայլը մաքրություն է սիրում: Ուտելուց հետո գայլը լվացվում է աղբյուրի մոտ: Այնուհետև գայլը քնում է: Արթնանալուց հետո գայլը կրկին որսի մասին է մտածում:

Գայլերն ունեն իրենց «լեզուն»: Դա գայլերի ոռնոցն է: Ոռնոցով գայլերը միմյանց տեղեկություններ են փոխանցում: Գայլի մեկ ոհմակը գիտի, որ մոտակայքում այլ ոհմակ կա: Գայլերի ոհմակներն աշխատում են չհանդիպել իրար: Գայլերը շատ են սիրում ոռնալ: Ոռնոցի ժամանակ գայլերը կարծես հանգստանում են:

Մենակյաց գայլերը լուռ են: Նրանք վտանգ են զգում և աշխատում են լուռ լինել: