Ախալցխա

Ախալցխա

Թրիալեթիի լեռնաշղթայի  հարավային կողմում են գտնվում Ախալցխայի շրջանը և Ջավախքի երկրամասը: Այս երկրամասը երկար ժամանակ օսմանցիների ձեռքին էր և միայն 1829 միացավ Վրաստանին:

Ախալցխայի շրջանը բավականին բարձրադիր է: Կլիման այստեղ շատ զով է: Ձմեռը ցուրտ է և հաճախ երեք-չորս ամիս երկիրը ծածկված է ձյունով: Նոյեմբերին, երբ Քարթլիում և Կախեթիում աշնանային տաք օրեր են, Ախալցխայում ձյուն է դրած և ձմեռվա կեսն է:

A

.

Զով եղանակի և ցրտի պատճառով այս երկրամասում ընդհանրապես չեն աճում Քարթլիում և Կախեթիում աճող շատ մրգեր: Այստեղ չես տեսնի շագանակ, թուզ և նուռ, խաղողը չի դիմանում այստեղի ցուրտ ձմռանը, ուստի այստեղ գրեթե չկան խաղողի այգիներ, և իհարկե, տեղի բնակիչները չեն պատրաստում գինի: Խնձորն ու տանձն այստեղ հոյակապ են և առատ:

Ախալցխայի շրջանը հիմնականում բնակեցված է վրացիներով, բայց ոչ բոլորն են քրիստոնյաներ: Այս երկրամասը երկար ժամանակ Օսմանյան կայսրությանն էր ենթակա, և տեղի վրացիների ճնշող մեծամասնությունը մահմեդականացել է ... Մահմեդականացված վրացիները և վրացի քրիստոնյաները առանձին-առանձին գյու-ղերում էին ապրում են, բայց նրանք շփվում էին միմյանց հետ:

 Ախալցխայի շրջանի հողը բեկերի սեփականությունն էր: Այս բեկերը մա-հմեդականացված իշխանների ժառանգներն էին: Գյուղացին չունեի իր սեփական հողը` նա աշխատում էր բեկերի կալվածքում և բեկին ղալա էր վճարում` իր բերքի հինգերորդ մասը:

Տեղի գյուղացին հիմնականում վարում էր և ցանում, նաև ընտանի կենդանիներ պահում: Մրգատու ծառեր ևս ուներ: Այստեղի այգիները հայտնի են տարբեր հոյակապ մրգատու ծառերով, առանձնապես խնձորն ու տանձն են լավ: Ընկուզենին շատ մեծ է աճում և շատ բերք տալիս: Ընտանի կենդանիներից այստեղ ավելի հաճախ ոչխարներ և խոզեր են բուծում: Ցանում են եգիպտացորեն, վարսակ, գարի ու ցորեն:

Ախալցխայի երկրամասում մեկ քաղաք կա` Ախալցխան: Հնում այս քաղաքը կոչվում էր Լոմիսի: Ներկայիս անվանումը տրվել է տասնյոթերորդ դարում: Երբ օսմանցիները զավթեցին Ախալցխան, հին ամրոցը քանդեցին, կառուցեցին նորը և սկսեցին այստեղ իշխել: Ախալցխայում հոսում է փոքր գետ` Փոցխովը, որը արևմտյան կողմում միանում է Քռին: Փոցխովն Ախալցխան երկու մասի է բաժանում`հարավային կողմում նոր քաղաքն է կառուցված, հյուսիսային կողմում` հին քաղաքը: Նոր քաղաքը հիմնականում բնակեցված է հայերով և այստեղ ավելի լավ տներ են, լայն, ուղիղ, մաքուր փողոցներ, քան հին քաղաքում: Հին քաղաքի բնակիչներն էին հիմնականում վրացիները և հրեաները: Վրացիներից շատերը կաթոլիկներ են, իսկ ոմանք ուղղափառներ: Հենց հին քաղաքում, Փոցխովիի ափին, բարձր ժայռի վրա կառուցված է հանրահայտ ամրոցը: Այն վերջերս է վերականգնվել և շատ գեղեցիկ է:

Ախալցխայի շրջանում են գտնվում հետևյալ հոյակապ գյուղերը` Աբասթումանին, որտեղ հայտնի բուժիչ ջրեր կան և աստղագիտական աստղադիտարան, Ռու-սթավին, որտեղ ծնվել է մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելին, Ուրավելին` իր հոյակապ երկաթի ջրով, Ածղուրին` իր հրաշալի հին ամրոցով, Ասպինձան, որտեղ Հերակլ թագավորը դաժան պարտության է մատնել օսմանյան բանակին և այլն:

Այստեղ են երկու պատմական հուշարձաններ` Վարձիան և Սափարան:

Հնում Ախալցխայի շրջանը հարուստ էր վանքերով: Ամենաառաջին վանք է համարվում Վարձիան, որը Ախալցխայից հարավ - արևելք է, Քռի ափին, Խերթվիսիի կիրճում: Բոլոր մյուս վրացական վանքերից Վարձիան տարբերվում է նրանով, որ այն վանքի նման չի կառուցված` նրա խուցերը վանականների համար, եկեղեցիները և թագավորական պալատները ժայռում են փորված և այնպիսի վարպետությամբ, որ կառուցված շինություններին շատ բանով են գերազանցում ...

Վարձիան սկսել է կառուցել Թամարի հայրը` Գիորգի թագավորը, և ավարտել է ինքը` Թամար թագուհին: Այն եղել է Թամար թագուհու թագավորական նստավայրը: Թամար թագուհին շատ էր սիրում այնտեղ հանգստանալ: Այս հոյակապ և հարուստ վանքը գրավել էր թշնամու աչքը, այդ է պատճառը, որ Վրաստանի թուլության ժամանակ Վարձիան մի քանի անգամ կողոպտվել է թշնամու կողմից: Տասնվեցերորդ դարում Վարձիան ավերել ու վանականներին կոտորել է մի պարսիկ շահ: Դրանից հետո Վարձիան այլևս չի կարողացել ոտքի կանգնել: Վերջում բոլորովին դատա-րկվել է և չի գործել, երբ Ախալցխայի շրջանը նվաճել են օսմանցիները:

   Չնայած դրան, յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ին այստեղ աղոթելու են գալիս վրացիներ` ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաև մահմեդականներ:

Ախալցխայի դեպի հարավ, 6 կիլոմետր հեռավորության վրա, երկրորդ հոյակապ վանքն է` Սափարան: Թե հնում ինչ փառավոր վանք է եղել Սափարան, երևում է նրանից, որ այնտեղ մինչ այժմ պահպանված է տասներկու եկեղեցու շենք: Դրանցից ամենամեծը Սուրբ Սաբա եկեղեցին է: Այս եկեղեցին շատ նման է Գելաթիի վանքին: Վանքը գտնվում է անտառածածկ վայրում: Այստեղ օդը մաքուր է և թարմ, և սառը աղբյուրներ կան: Տեղական իշխանների` Ջաղելիների, ամառա-յին նստավայրը հենց Սափարայում է եղել:

Վարձիան սկսել է կառուցել Թամարի հայրը` Գիորգի թագա-վորը, և ավարտել է ինքը` Թամար թագու-հին: Այն եղել է Թամար թագուհու թագավորական նստավայրը: Թամար թագուհին շատ էր սիրում այնտեղ հանգստանալ: Այս հոյակապ և հարուստ վանքը գրավել էր թշնամու աչքը, այդ է պատճառը, որ Վրաստանի թուլության ժամանակ Վարձիան մի քանի անգամ կողոպտվել է թշնամու կողմից: Տասնվեցերորդ դարում Վարձիան ավերել ու վանականներին կոտորել է մի պարսիկ շահ: Դրանից հետո Վարձիան այլևս չի կարողացել ոտքի կանգնել: Վերջում բոլորովին դատարկվել է և չի գործել, երբ Ախալցխայի շրջանը նվաճել են օսմանցիները:

   Չնայած դրան, յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ին այստեղ աղոթելու են գալիս վրացիներ` ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաև մահմեդականներ:

Ախալցխայի դեպի հարավ, 6 կիլոմետր հեռավորության վրա, երկրորդ հոյակապ վանքն է` Սափարան: Թե հնում ինչ փառավոր վանք է եղել Սափարան, երևում է նրանից, որ այնտեղ մինչ այժմ պահպանված է տասներկու եկեղեցու շենք: Դրանցից ամենամեծը Սուրբ Սաբա եկեղեցին է: Այս եկեղեցին շատ նման է Գելաթիի վանքին: Վանքը գտնվում է անտառածածկ վայրում: Այստեղ օդը մաքուր է և թարմ, և սառը աղբյուրներ կան: Տեղական իշխանների` Ջաղելիների, ամառային նստավայրը հենց Սափարայում է եղել:.

E