Վրացական ժողովրդական պարը

Պարը երաժշտության ուղեկցությամբ կատարված ռիթմիկ շարժումների միասնությունն է: Այն տարբեր է` ըստ երաժշտության բնույթի, շարժման և արագության: Պարերը տարբերվում են նաև ըստ իրենց ծագման: Աշխարհում բոլոր մարդիկ ունեն իրենց պարերը, իրենց հորինած և իրենց համար սիրելի: Վրացիները ևս ունեն իրենց հայրենի պարերը: Դրանք կոչվում են ժողովրդա-կան պարեր:

Պարի ստեղծման պատմությունը

Վրացական պարը երկար ժամանակվա պատմություն ունի: Գիտնականները հայտնաբերել են հնագույն արծաթե պնակ, որի վրա պատկերված է դիմակավոր որսորդների պար: Գիտնականները համարում են, որ այն նվիրված էր սվանական որսի աստծուն` Դալիին: Առաջին պարի նմուշ այսօր համարվում է հենց որսորդական պարը: Ժամանակի ընթացքում այն մշակվել է, հղկվել և որպես Խորումի պար ձևավորվել:

Որսորդական պարերից վաղ պետք է ձևավորված լինեին կանանց պարերը: Կանայք իրենց հարգանքն աստվածների հանդեպ պարի միջոցով էին արտահայտում:

Ժամանակակից վրացական պարերը

Ժամանակի ընթացքում ձևավորվել են տարբեր պարեր, այդ թվում `զուգապարերը, պար-խաղերը և այլն: Այսօր Վրաստանում կան պարի համույթներ կամ պարային խմբեր, որոնք կատարում են այդ պարերը և ցուցադրում հանդիսատեսին: Նրանք նպաստում են պարերի պահպանմանը, բայց ժամանակի ընթացքում պարերը միևնույն է փոփոխությունների են ենթարկվում, այդ փոփոխությունները բխում են պարողների պարի ոճից, բնույթից, նրանց տեսլականից:

Պարային հնարքը ամբողջական պարի մի բաղադրամասն է: Սա շարժում է, որն ամեն մարդ յուրովի է կատարում: Հենց պարային հնարքների կատարման տարբերվող ոճն է հարուցում պարի բնույթի, ոճի աստիճանական փոփոխություն:

Վրացական պարի տարբեր տեսակներ գոյություն ունեն: Նրանք ունեն իրենց ծագման ու զարգացման պատմությունը: Վրացական ժողովրդական պարեր են. Քարթուլին, Մթիուլուրին, Դավլուրին, Բաղդադուրին, Գանդագանան, Սամաիան, Խևսուրուլին, Կինտաուրին, Խանջլուրին և այլն: Յուրաքանչյուր պար արտացոլում է Վրաստանի տարբեր երկրամասերի բնակիչների բնավորության գծերն ու ավանդույթները:

Ամենահայտնի վրացական պարը Քարթուլին է: Այն սիրային բնույթի պար է, որը կատարում են մեկ կին և մեկ տղամարդ: Կնոջը բնորոշ է նրբությունն ու ամոթխածությունը, իսկ տղամարդուն` համարձակությունն ու վստահությունը:

Շատ հետաքրքիր և գեղեցիկ պար է նաև Գանդագանան: Այս պարը ծագել է Աջարիայում: Այն երկու ձևով են կատարում` ​​երբեմն միայն կին և տղամարդ, երբեմն, տղամարդկանց և կանանաց խումբ:

Լեռնային ժողովուրդներին բնորոշ պարեր են Խանջլուրին, Խևսուրուլին և Մթիուլուրին: Նրանք մարմնի լեզվով սեր են փոխանցում, արիություն և հարգանք կնոջ հանդեպ:

Բացի այդ, յուրաքանչյուր պար իր բնույթով տարբեր է, նրանք ունեն նաև տարբեր արտաքին ֆիզիկական հատկանիշներ: Օրինակ, Քարթուլի պարի ժամանակ պարողները այլ պարային տարազ են հագած, ունեն այլ սանրվածք, քան Մթիուլուրիի ժամանակ: Պարը որ երկրամասից ծագում է, պարի տարազն էլ այս երկրամասի բնավորության գծերն ու ավանդույթներն է արտացոլում:

Վերջաբան

Վրացական պարը միայն ավանդություն չէ, այն նաև գեղեցիկ տեսարան է: Այն մարմնի լեզվով հանդիսատեսին է փոխանցում Վրաստանի տարբեր երկրամասերի տրամադրվածությունը, նրանց ջերմությունն ու գեղեցկությունը: Հենց այդ է պատճառը, որ վրացական պարը կախարդված դիտում է ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա հանդիսատեսը: