Ձայնապնակների նվագարկիչ

Ներածություն

Հնում, մինչև CD-նվագարկչի հորինումը, գոյություն են ունեցել նաև այլ էլեկտրա-երաժշտական նվագարկիչներ: Այսպիսին էին ձայնապնակների նվագարկիչը և պատեֆոնը:

Ձայնապնակների նվագարկիչը, ինչպես անվանումից է երևում, նվագում էր ձայնապնակների վրա ձայնագրված երաժշտու-թյուն: Պատեֆոնը նույնպես ձայնապնակներ էր նվագում, բայց նրանց միջև տարբերություն կար թե՛ արտաքնապես, թե՛տեխնիկապես: Պատեֆոնն ունի ծաղկի նման խոսափող, ինչը ձայնի հզորեցուցիչ գործիք է: Այսօր, գրեթե ամեն մարդ նվագարկիչ կամ երաժշտական ​​կենտրոն է օգտագործում երաժշտություն լսելու համար, բայց ձայնապնակների նվագարկիչ միևնույն է գոյություն ունի:

Որոշ երաժշտասերներ նախընտրում են ձայնապնակների վրա ձայնագրված երաժշտությունը և պատեֆոն են լսում: Այսպիսի հին երաժշտական նվագարկիչներ կարող եք տեսնել նաև թանգարաններում և հնաոճ իրերի խանութներում:

   

Ով է հորինել ձայնապնակների նվագարկիչը և պատեֆոնը

Առաջին անգամ ձայնապնակների նվագարկիչը 1887 թվականին ստեղծել է գերմանացի գյուտարար Էմիլ Բեռլիները:

Նա 1881 թվականից ապրում էր Ամերիկայում և այնտեղ էլ ստեղծել է առաջին գրամոֆոնը և ձայնագիրը (ֆոնոգրաֆ), որոնք նույնպես էլեկտրական ձայնագրիչ սարքեր են: Գրամոֆոնը երաժշտություն է նվագում, իսկ ձայնագիրը ձայնագրություն է անում, ձայնագրված ձայնը այնուհետև կարող եք հենց ձայնագիրով էլ լսել:

Ձայնապնակների նվագարկչի աշխատելու համար էլեկտրաէներգիա է անհրաժեշտ: Ձայնապնակների պնակ է կոչվում այն տեղը, ուր դրվում է ձայնապնակը: Ձայնապնակը դնելուց հետո, անհրաժեշտ է, որ նրան դիպչի հատուկ ծռված ասեղը, որը ձայնապնակի եզրին է դրվում պտտվելու ժամանակ: Հակառակ դեպքում նվագարկիչը ձայն չի հանում:

Ձայնապնակը շատ արագ պտտվում է և երաժշտություն նվագում: Մեկ երգը ձայնագրված է մեկ ձայնապնակի վրա: Եթե ցանկանում ես լսել նաև երկրորդ ձայնապնակը, պետք է այս ձայնապնակը վերցնես և երկրորդը դնես ձայանպնակի պնակի վրա: Որոշ ժամանակ անց հորինել են այնպիսի նվագարկիչ, որը միաժամանակ նվագում էր մի քանի ձայնապնակ միաժամանակ: Այս նվագարկիչը ավելի բարձր առանցք ուներ և ձայնապնակները վրան էին ամրացվում, երբ մեկն ավարտում էր նվագելը, երկրորդ ձայնապնակը պոկվում էր առանցքից և ընկնում ձայնապնակների պնակի վրա: Սակայն այն ուներ նաև բացասական կողմ: Ընկնելուց ձայնապնակները վնասվում էին և հաճախ փչանում:

Ինչ վերաբերում է պատեֆոնին, այն նույն կերպ է աշխատում, ինչպես ձայնապնակների նվագար-կիչը, բայց որոշ պատեֆոններ անհամեմատ լավ և ավելի հզոր ձայն ունեն:

Ինչպես արդեն նշվել է, ձայնապնակի վրա դրվում է հատուկ ծռված ասեղ, որը պատրաստված է մետաղից, շափյուղից կամ ադամանդից: Սակայն, 1990 թվականին Ճապոնացիներն արդեն հորինել են լազերային ձայնապնակներ և այլևս անհրաժեշտ չէր այս ասեղով ձայնապնակների ֆիքսումը, այդ գործն անում էր լազերային ճառագայթը: Նրանից հետո, ինչ հայտնվեցին մագնիտոֆոնները և CD-նվագարկիչները, նվազեց ձայնապնակների նվագարկիչների և պատեֆոնների վաճառքը, իսկ մի որոշ ժամանակ անց ընդհանրապես այլևս չեն վաճառվել: Այդ ժամանակից ի վեր, դրանց արտադրումը դադարեցվել է:

Վերջաբան

Ձայնապնակների նվագարկիչը, ինչպես նաև պատեֆոնը հնաոճ, շատ գեղեցիկ երաժշտական նվագարկիչ է: Նրանք հրաշալի ձայն են արձակում և, միևնույն ժամանակ, երաժշտական նվագարկիչների պատմության մաս են կազմում, այդ պատճառով էլ դրանք այսօր էլ շատ արժեքավոր են: