Հանրային արվեստ

Երեխաները նկարում են պատի վրա:

Աշխարհի բոլոր երկրներում կարող եք տեսնել հանրային արվեստի գործեր:

Հանրային արվեստը ներառում է արվեստի այնպիսի նմուշներ, որոնք կարող են դիտել բոլոր ցանկացողները:

Պատերի վրա կատարված նկարները կոչվում են

որմնանկարներ:

Հանրային արվեստ կարող են լինել շենքերը, որմնանկարները, քանդակները և արձանները:

1

Հանրային արվեստի նմուշները կարող են կատարվել ցանկացած տիպի առարկայից: Հանրային արվեստը տարածված է ամբողջ աշխարհում:

Հանրային արվեստի գործեր ստեղծելու համար օգտագործվում են ներկեր, ավազ, սառույց, նաև` վերամշակված առարկաներ:

Զանգվածային հավաքման վայրեր

2

Զանգվածային հավաքման վայրերում, ինչպիսիք են` զբոսայգիները և պուրակները, հաճախ հանդիպում ենք հանրային արվեստի նմուշների: Այդ նմուշները հաճախ ունեն իրենց անվանումները կամ գոյություն ունեն դրանց հետ կապված պատմություններ:

Որոշ հանրային վայրերում հանդիպում ենք անվանի մարդկանց քանդակների: Հանրային արվեստի նմուշ կարող է լինել նաև այգին, պուրակը կամ շատրվանը:

Այս զուգարանը արվեստի նմուշ է: Այն Նոր Զելանդիայում է գտնվում և անվանի արվեստագետի սարքած է: Պատերը տարբեր գույների են: Զուգարանը շատ լուսավոր է: Պատուհաններում ապակիների փոխարեն ապակյա շշեր են օգտագործված: Զուգարանում կա իսկական ծառ:

3

Նախագահների քանդակը

Այս քանդակները Ամերիկայում են: Նախագահների քանդակները ժայռի վրա են փորված: Դրանք 18 մետր բարձրություն ունեն: Ժայռի վրա փորված են Ամերիկայի չորս նախագահների դեմքերը` Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի, Աբրահամ Լինքոլնի:

4

Լուսավորումներ

5

Լուսավորումը ևս կարող է լինել հանրային արվեստի բաղադրամաս: Հաճախ կհանդիպես գիշերը լամպերով լուսավորված շենքերի: Երբեմն տները և շենքերը առանձնահատուկ դեպքերի համար են լուսավորում: Ամանորին համարյա բոլոր շենքերը տարբեր գույներով են լուսավորված:

Սառցե քանդակներ

Շատ դժվար է սառցե քանդակներ պատրաստելը: Սառցե քանդակները հիմնականում սարքում են սառցե սալիկներից: Սառցե քանդակներ պատրաստելու համար հատուկ գործիքներ են օգտագործվում:

Որոշ սառցե քանդակներ փոքր են, դրանք կարելի է սեղանի վրա դնել: Որոշ քանդակներ մեծ են, այնքան մեծ, որ կարող եք մտնել նրա մեջ:

6

Սառցե հյուրանոց

Սառցե հյուրանոցը Քվեբեկում է: Սառցե հյուրանոցը պատրաստված է ձյունից և սառցից: Այն բաց է հունվարից մինչև մարտը: Այնուհետև սկսում է հալչել: Հյուրանոցում առարկաների մեծ մասը պատրաստված է սառցից և ձյունից: Ամբողջությամբ շենքը և մահճակալները պատրաստված են սառցից, նույնիսկ սպասքը հյուրանոցում սառցից է:

7

Ծառեր և թփեր: Ծառերից պատրաստված պատկերների այգի

Ծառերն այնպես կարելի է էտել, որ դառնան տարբեր չափսի արվեստի նմուշներ:

Դա կոչվում է ծառերը գեղարվեստորեն կտրելու արվեստ:

Այգեպանները ծառից և թփից տարբեր պա-տկերներ են սարքում: Որոշ ծառեր ունեն գնդակի նման կլոր ձև, որոշ ծառեր` աշտարակի, որոշ ծառեր էլ` կենդանիների:

8

Ավազե քանդակներ: «Ավազե վիշապը»

Հանրային արվեստի նմուշ կարող է լինել ավազե քանդակը: Քանդակներ ստեղծելու համար օգտագործվում է շատ խոնավ ավազ: Ջրի փոխարեն սոսինձ է օգտագործվում, որպեսզի ավազե քանդակը հեշտությամբ չքանդվի:

Գոյություն ունեն ավազից պատրաստված աշտարակներ: Ավազից պատրաստում են պատեր և կամարներ: Ավազե աշտարակներ պատրաստելու համար հատուկ աշխատանքային գործիքներ են օգտագործվում:

Նկարներ պատի վրա

9

Երբեմն ժողովուրդը գրում է և նկարում պատի վրա, այնտեղ, որտեղ թույլ չի տրվում նկարել: Ոմանք կարծում են, որ դա արվեստ է: Նկարները կատարված են ներկերով և վրձնով:

Նկարներ կան կատարված նաև բետոնի վրա` կավճով: Սա ևս հանրային արվեստի նմուշ է:

Հանրային արվեստ կա ամենուր մեր շուրջը: Նայի՛ր շուրջդ` այնտեղ, որտեղ դու ապրում ես, անպայման կտեսնես որևէ բան, ինչը կարող է արվեստի նմուշ լինել:

10