Թատրոն

Թատրոնն այն վայրն է, որտեղ ներկայացումներ ենք դիտում: Թատրոնները շատ վաղուց են ստեղծվել Հին Հունաստանում: Այն հորինել էին մարդկանց ժամանցի համար: Թատրոնն այն շինությունն է, ուր մարդիկ գնում են հետաքրքիր պատմություն դիտելու: Հնում թատրոնների շինությունները տարբեր էին: Տարբեր էր նաև հունական թատրոնը: Հունական թատրոնն ամֆիթատրոն է կոչվում: Ամֆիթատրոնը շինության մեջ չէ: Այն դրսում է: Ամֆիթատրոնում ժողովուրդը վերևում է նստած, իսկ բեմը ներքևում է: Ամֆիթատրոնը կլոր է: Ժամանակակից թատրոնը ամֆիթատրոնից շատ է տարբերվում: Ժամանակակից թատրոնը կլոր չէ: Այն քառանկյունի է:

Թատրոնի տեսակները

Գիտե՞ք, որ թատրոնը մի քանի տեսակի է լինում: Որոշ թատրոններ երաժշտական են: Եաժշտական թատրոններ են օպերան, օպերետը և մյուզիքլը: Երաժշտական թատրոնում դերասանները երգում են և պարում: Որոշ թատրոններ դրամատիկական են: Դրամատիկական թատրոնում դերասանները խոսում են, ծիծաղում, լալիս: Որոշ թատրոններում դերասաններն առանց բառերի են խաղում: Առանց բառերի թատրոնը պանտոմիմա է կոչվում: Պանտոմիմայի թատրոնում դերասանները շարժվում են: Նրանք չեն խոսում, չեն ծիծաղում և չեն լալիս: Կռահեցի՞ք, թե ովքեր են դերասանները: Դերսանները խաղում են թատրոնում: Դերասանները թատրոններում տարբեր դերեր են կատարում: Որոշ թատրոններում դերերը մարդիկ չեն կատարում, որոշ թատրոններում տիկնիկներն են դերեր կատարում: Այս թատրոնը տիկնիկային թատրոն է կոչվում: Տիկնիկային թատրոնը երեխաների սիրելի վայրն է: Այստեղ զվարճալի և հետաքրքիր ներկայացումներ են լինում:

Ներկայացում

Տեսարան «Օլիվեր Թվիստ» ներկայացումից

Կռահեցի՞ք, թե ինչ է ներկայացումը: Այո՛, ներկայացումը խաղ է: Ներկայացումը թատրոնի խաղն է: Ներկայացման մեջ պատմություն է հաղորդված: Որոշ ներկայացումներ ուրախ են: Ուրախ ներկայացման ժամանակ հանդիսատեսը ծիծաղում է: Այսպիսի ներկայացումը կոչվում է կատակերգություն: Որոշ ներկայացումներ թախծոտ են: Թախծոտ ներկայացումը ողբերգություն է կոչվում: Թախծոտ ներկայացմանը հան-դիսատեսներից ոմանք լալիս են: Հանդիսատեսներից ոմանք ողբերգություն են հավանում, իսկ ոմանք կատակերգությունն են գերադասում: Որոշ ներկայացումներ մանկական են: Երեխաները շատ են սիրում թատրոնը: Թատրոն շատ մարդ է հաճախում:

Վրացական թատրոնները

Վրաստանում շատ թատրոն կա: Թատրոններ կան Վրաստանի շատ քաղաքներում: Թատրոններ կան Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումիում և այլ քաղաքներում: Վրաստանի փոքրիկ քաղաքներում ևս կան թատրոններ: Ամենից շատ թատրոն կա Թբիլիսիում: Թբիլիսիում առաջինը կառուցվել է Ռուսթավելիի թատրոնը: Ռուսթավելիի թատրոնում դերասանները խաղում են կատակերգություններում և ողբերգություններում: Ռուսթավելիի թատրոնից հետո կառուցվել է Մարջանիշվիլիի թատրոնը: Մարջանիշվիլիի մեծ թատրոնը նախ` Քութաիսում է կառուցվել: Այնուհետև այն Թբիլիսիում է կառուցվել: Մարջանիշվիլիի թատրոնում շատ հետաքրքիր ներկայացումներ են բեմադրվում: Թբիլիսում կա նաև մանկական թատրոն: Այստեղ դերասանները բեմադրում են մանկական ներկայացումներ: Թբիլիսիում տիկնիկային թատրոն ևս կա: Այստեղ դերասաններ են տիկնիկները: Երեխաները շատ են սիրում տիկնիկային թատրոնը: Այստեղ երեխաները տեսնում են իրենց սիրելի հերոսներին: Այստեղ են նաև ձեր սիրելի հերոսները` Կարմիր գլխարկը, Կոշկավոր կատուն, Բրեմենյան երաժիշտները և այլն:

Վերջաբան

Թատրոններում նորանոր ներկայացումներ են բեմադրվում: Այստեղ բեմադրվում են նաև հին, սիրելի ներկայացումներ: Դուք կարող եք իմանալ, թե ինչ ներկայացում են խաղում դերասանները: Դուք դա կարող եք իմանալ թատերական ազդագրից: Ես ևս կարդում եմ թատերական ազդագիրը: Ես գիտեմ, թե ինչ ներկայացում են խաղում դերասաններն այսօր: Ես գիտեմ ինչ ներկայացում են խաղալու վաղը: Ես շատ եմ սիրում թատրոնը: Դո՞ւք: