Ղաբախի

Ղաբախին հին վրացական ձիավարումով խաղ է: Վրաստանի բոլոր մասերում խաղը հայտնի է: Ղաբախին տոնակատարությունների ժամանակ էր կազմակերպվում: Հեծյալ տղամարդիկ միշտ առանձնահատուկ ձգտումով էին պատրաստվում Ղաբախիի համար: Բացի ձիավարությունից, Ղաբախի խաղացողը պետք է լավ օգտագործեր զենքը և նշանակետից էլ չվրիպեր:

Ղաբախի նշանակում է բարձր աշտարակ, սյուն: Սյունը 6 մետր երկարության էր: Նրա վրա ամրացված էր գավաթ կամ գնդակ: Ձիուն նստած խաղացողը պետք է կրակեր և գցեր գավաթը:

Մրցույթին միաժամանակ մի քանի հեծյալ էր մասնակցում: Նրանք կարող էին գավաթը գցել ինչպես նետ ու աղեղով, այնպես էլ ատրճանակով: Հեծյալները մեկնարկային գծին միասին էին շարվում, և մրցավարի տրված նշանով սկսում ձիավարել:

Ղաբախիին մոտենալիս կրակում էին գավաթի ուղղությամբ, և հետո հասնում եզրագծին: Կրակոցներն այնքան ժամանակ էին շարունակվում, մինչև չբացահայտվեր մեկ հաղթող: Հաղթող էր այն մարդը, որն ամենից հաճախ կգցեր Ղաբախիից գավաթը: Հաղթողին որպես պարգև հասնում էր գցած գավաթը: