Փոստի պատմությունը

Վրաստանում վաղուց գոյություն ունի փոստը: Հնում տեղեկատվության շտապ փոխանցումը տեղի էր ունենում «սուրհանդակների» և «մրցավազորդների» միջոցով: Դրանց մասին շատ էին գրում «Քարթլիի կյանքում»:

XIX դարի վերջում մեծ գիտնական Իոանե Բատոնիշվիլին մտածում էր, որ փոստային կայանների կառուցումը օգտակար կլինի մարդկանց համար: Փոստային կայանները եկամուտներ կբերեին ժողովրդին: Անհնար էր առևտուրը զարգացնել առանց փոստի: Իոանե Բատոնիշվիլին ասում էր, որ Վրաստանում առնվազն երեք տեղում պետք է լինեն փոստային բաժանմունքներ` Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում և Կախեթիում...

Վրաստանում նամակները և ծանրոցները սկզբից սայլերով էին տեղափոխում, Սանկտ-Պետերբուրգում Կապի կենտրոնական թանգարանում ցուցադրվում է նաև վրացական սայլը: Սայլին կցված եզները ծանր քաշում են փոստային մեծ արկղը: Սայլին առաջնորդում են երկու վրացիներ: Վրացական փոստասայլի մասին գրում էին նաև օտարերկրյա թերթերը. 1900 թվականից գերմաներենից ռուսերեն թարգմանված գրքում` «Տեխնիկան և արդյունաբերությունը», նկարագրված են Բեռլինի փոստային թանգարանի որոշ զարմանալի իրեր: Այստեղ վրացական սայլի մասին գրված է. «Հատկապես հետաքրքիր են երկանիվ վրացական սայլով փոստի փոխադրման նկարները»: Ինչպես երևում է, վրացական սայլը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել համաշխարհային փոստի զարգացման պատմության մեջ:

Վրացական փոստային սայլի մասին գրում էին նաև Ամերիկայում. 1893 թվականին քաղաք Չիկագոյում ցուցադրվել է վրացական փոստասայլի մոդելը և Կովկասյան ձյունոտ լեռնաշղթայով փոստի փոխադրման նկար: Վրաստանում անհնար էր զարգացնել փոստային կապը` առանց Կովկասյան լեռներով փոստային երթևեկության բարելավման, քանի որ Եվրոպայից նամակները և ծանրոցները Ռուսաստանով` Կովկասի տարանցմամբ էին գալիս: