Ես ուզում եմ

Ճանաչեցի՞ք ինձ: Ես Պակոն եմ:

Իմ ընկերներին միշտ հետաքրքրում է, թե ես ինչ եմ ուզում: Ասե՞մ ձեզ:

Ես շատ գրքեր եմ ուզում,

ես շատ խաղալիքներ եմ ուզում:

Ես գեղեցիկ տուն եմ ուզում:

Ես գեղեցիկ բակ եմ ուզում:

Ես ուզում եմ, որ մայրս միշտ երջանիկ լինի:

Ես ուզում եմ, որ հայրս միշտ երջանիկ լինի:

Ես ուզում եմ, որ եղբայրս միշտ ուրախ լինի:

Ես ուզում եմ, որ տատիկն ու պապիկը միշտ առողջ լինեն: Ես ուզում եմ, որ զվարթ ընկերներ:

Ես ուզում եմ ընկերներիս հետ խաղալ:

Ես ուզում եմ ուրախ երեխաներ տեսնել:

Ես ուզում եմ երջանիկ երեխաներ տեսնել:

Ես ուզում եմ ժպտադեմ մեծահասակների տեսնել:

Ահա՛, թե որքան բան եմ ուզում:

Բոլոր երեխաները շատ ցանկություններ ունեն:

Թակոն նույնպես շատ ցանկություններ ունի:

Թոկոն էլ շատ ցանկություններ ունի:

- Թակո՛, դու ի՞նչ ես ուզում:

- Թոկո՛, դու ի՞նչ ես ուզում:

- Երեխանե՛ր, դուք ի՞նչ եք ուզում:

Ես ուզում եմ օգնել ձեզ ձեր ցանկությունների իրականացման մեջ:

Թակոն ուզում է, որ ձեզ օգնի ձեր ցանկությունների իրականացման մեջ:

Թոկոն նույնպես ուզում է, որ ձեզ օգնի ձեր ցանկությունների իրականացման մեջ:

Ես ուզում եմ նաև, որ մենք միասին գրենք մեր ցանկությունները:

Ես ուզում եմ, որ մենք իրար օգնենք ցանկությունների իրականացման մեջ: