Դասընկերները
Պակոն, Թակոն և Թոկոն դասընկերներ և ընկերներ են:
Պակոն, Թակոն և Թոկոն այլ դասընկերներ ևս ունեն: Պակոն, Թակոն և Թոկոն ունեն ութ աղջիկ դասընկերուհի և յոթ դասընկեր տղա:
Դասարանում, PՊակոյին, Թակոյին և Թոկոյին ներառյալ, 18 աշակերտ կա:
Ուսուցչուհի Աննան Թակոյի, Պակոյի և Թոկոյի դասղեկն է և վրացերենի ուսուցչուհին: P
Պակոյին, Թակոյին և Թոկոյին դասավանդում են նաև այլ ուսուցիչներ: Մաթեմատիկայի ուսուցչուհու անունը Մայա է:
Բնության ուսուցչի անունը Գիորգի է:
Անգլերենի ուսուցչի անունն է Իրակլի:
Սպորտի ուսուցչուհու անունն Էլիսո է:
Երաժշտության ուսուցչուհու անունն է Նինո: P
Թակոյի, Պակոյի և Թոկոյի դասերը սկսվում են առավոտյան ժամը 9-ին: PՊակոն, Թակոն և Թոկոն ամեն օր 5 դաս ունեն: Պակոյի, Թակոյի և Թոկոյի դասերն ավարտվում են ժամը 2-ին: P
Թակոն, Պակոն և Թոկոն շատ են սիրում իրենց դասընկերներին և ուսուցիչներին: P
Պակոն, Թակոն և Թոկոն շատ են սիրում դպրոց հաճախել: