Միկի Մաուս

Միկի Մաուսը մանուկների սիրելի մուլտֆիլմի հերոսն է: Միկի Մաուսը մի փոքրիկ, սիրելի մուկ է: Միկի Մաուսը ստեղծել է ամերիկացի Ուոլթ Դիսնեյը:

Ուոլթ Դիսնեյը շատ էր սիրում երեխաներին: Նա երեխաների համար շատ հետաքրքիր մուլտֆիլմեր է նկարահանել: Սկզբից Միկի Մաուսն այլ անուն ուներ: Նրան Մորտիմեր Մաուս էին կոչում:

Ուոլթ Դիսնեյի ամուսնու դուրը չէր գալիս այդ անունը: Նա Դիսնեյին մկան անունը փոխելու խորհուրդ է տվել: Մկան անունը դրեցին Միկի Մաուս: Այսօր նրան բոլորն այդ անունով են ճանաչում:

.

Միկի Մաուսը մուլֆիլմերում

Նախկինում, մինչև մուլտֆիլմ նկարահանելը, նկարում էին Միկի Մաուսի նկարներ: Միկի Մաուսին սկզբից նկարել են մի թերթի վրա: Այն սև գույնով է եղել նկարած: Առաջին մուլտֆիլմն էլ սև-սպիտակ է նկարահանվել:

Այս մուլտֆիլմի անվանումն էր «Խելագարված նավը»: Մուլտֆիլմում Միկի Մաուսը շատ զվարճալի ու սիրելի էր:

Երեխաները նրան շատ հավանեցին: Շուտով մուլտֆիլմի նկարիչները Միկի Մաուսին գունավորեցին: Դրանից հետո Միկի Մաուսի մասնակցությամբ շատ գունավոր մուլտֆիլմեր են նկարահանվել: Միկի Մաուսը Ուոլտ Դիսնեյին մեծ հաջողություն է բերել: Դիսնեյը Միկի Մաուսին ստեղծելու համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Դուք գիտեիք, որ ...

Ուոլթ Դիսնեյը շատ էր վախենում մկներից: Նա մանկուց չէր կարող տանել մկներին: Շատ երեխաներ են վախենում մկներից: Ասում են, որ Դիսնեյը Միկի Մաուսին ստեղծել է, որպեսզի երեխաներն այլևս չվախենան մկներից: Չէ՞ որ Միկի Մաուսը շատ զվարճալի և ծիծաղելի մուկ է: Երեխաները տեսան, որ մկները բոլորովին էլ վտանգավոր չեն: