READING.GE

Զեզվան և Մզիան

Մի քանի տարի առաջ (1999-2001 թթ.) Վրաստանում հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն մարդկանց մարմնի մասեր: Գիտնականներն այդ մարմնի մասերը վերականգնել են և ստացել տղամարդու և կնոջ պատկեր: Նրանց նույնիսկ անուններ են տվել` Զեզվա և Մզիա:

1

Այն հնագույն մարդկանց մարմնի մասերը հայտնաբերել են Դմանիսիում, և գիտնականները համարում են, որ նրանք ապրել են 1,8-1,7 միլիոն տարի առաջ:

2

Այստեղից ելնելով` աշխարհում Աֆրի-կայից հետո հնագույն մարդու ոսկորները հայտնաբերվել են Դմանիսիում, և այդ է պատճառը, որ գիտնականները դրանց անվանում են «Դմանիսիի առաջին եվրոպացիներ»:

3

Զեզվայի և Մզիայի կառուցվածքը շատ է տարբերվում ժամանակակից մարդու կառուց-վածքից: Գիտնականները կարողացել են ստեղծել նրանց դեմքերը` ըստ հնագիտական ​​պեղումների հետևանքով հայտնաբերված մարմնի, իսկ հիմնականում` գլխի մասերի: Պետք է նշել, որ առաջին մարդը խիստ տարբերվում է 21-րդ դարի մարդուց:

4

Նրանք ունեին ավելի մեծ չափի ծնոտ, համեմատաբար փոքր չափի կզակ և ժամանակակից մարդկանցից տարբեր ճակատի մաս, նաև տարբեր` երկար ձեռքի վերջույթներ: Սա ցույց է տալիս, որ նրանք ձեռքերը դեռևս օգտագործում էին չորեքթաթ տալու համար:

5

Դմանիսիում հայտնաբերված առաջին եվրոպացիներին` Զեզվային և Մզիային, կարելի է տեսնել Դմանիսիի թանգարանում:

6