Դինոզավրերը

Դինոզավրերը Երկրի վրա ապրել են շատ երկար ժամանակ առաջ, նրանից ավելի շուտ, քան կառաջանային մարդիկ և այլ կենդանիներ: Նրանք հայտնվել են 230 միլիոն տարի առաջ և ապրել են 165 միլիոն տարի, իսկ 65 միլիոն տարի առաջ ոչնչացել են:

Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչն էր նրանց անհետացման պատճառը: Ոմանք նույնիսկ ասում են, որ դինոզավրերը չեն անհետացել, նրանք զարգացել են և կերպարանափոխվել: Գիտնականները հատկապես հետաքրքրվել են դրանց արտաքինով, ապրելակերպով:

Այդ պատճառով նրանք որոշել են պեղումների հետևանքով հայտնաբերել նրանց գերեզմանները` որոշ հետաքրքիր փաստեր գտնելու նպատակով: 1824 թվականին բրիտանացի գիտնական Վիլյամ Բաքլենդն է

առաջինը գտել դինոզավրերի գերեզմանոց, որտեղ հայտնաբերել է նրանց ծնոտի ոսկոր: Այդ ոսկորը Բաքլենդը հատկացրել է հսկա-յական կենդանու, որը կոչել է մեգոզավր, ինչը նշանակում է «մեծ մողես», իսկ «դինոզավր» անվանումն առաջին անգամ առաջացել է

1842 թվականին, և այն ներմուծել է բրիտա-նացի գիտնական Ռիչարդ Օուենը:

Ամենա, ամենա, ամենա...

Ամենամեծ դինո-զավրը սեյսմո-զավրն է, նրա երկարությունը պետք է լիներ 50 մետր:

Ամենամեծ գիշատիչը գիգանտոզավրն էր, երկարությունը 12,5 մետր է, քաշը` 8 տոննա:

Ամենաերկար գիշատիչը սպինոզավրն է, երկարությունը 17 մետր է, քաշն անհայտ է:

Ամենափոքր դինոզավրը Կուբայի մեղվանման կոլիբրն է, քաշը` 1,6 գրամ:

Ամենահայտնին և սարսափելին տիրա-նոզավրն է:

Ամենահայտնին և սարսափելին տիրա-նոզավրն է: