Տատիկի ակնոցը

Տատիկը կորցրել է ակնոցը: Նա դեսուդեն նայեց և բազմոցի վրա գտավ իր գրիչը:

Սա՛ իմ գրիչն է:

1

Պապիկը եկավ օգնելու:

Նա դեսուդեն նայեց և գրադարակում գտավ իր գիրքը:

Սա՛ իմ գիրքն է:

2

Նիկոն եկավ օգնելու: Նիկոն դեսուդեն նայեց: Իր զվարճալի պատմությունների գիրքը գտավ սեղանի վրա: Ի՜նչ զվարճալի է: Մարին եկավ օգնելու:

3

Նա դեսուդեն նայեց: Մարին բարձն այն կողմ տարավ և գտավ իր խաղալիք արջուկը:

Ինչ լա՜վ է:

4

Մայրիկը եկավ օգնելու: Նա դեսուդեն նայեց, նայեց վարագույրերի ետևում: Մայրիկը Մարիի կոշիկը գտավ:

Մարի՛, քո կորած կոշիկը:

5

Շունն էլ եկավ օգնելու:

Նա նայեց բազմոցի տակ և գտավ իր ոսկորը:

6

Բոլորն այս ու այն կողմ նայեցին: Բոլորը գտան իրենց իրերը: Բոլորը գտան իրենց կորցրած իրերը: Ոչ ոք չկարողացավ գտնել տատիկի ակնոցը:

«Վա՜յ, տեսե՛ք, գտա տատիկի ակնոցը, այն տատիկի գլխին է»:

7