Անիմե

«Անիմե» է կոչում ճապոնական անիմացիոն ֆիլմը: Անիմացիոն ֆիլմը նկարներով պատրաստված ֆիլմ է: Երեխաները հատկապես նկարներով պատրաստված ֆիլմեր են սիրում: Ճապոնական անիմացիոն ֆիլմերը տարբերվում են ամերիկյան անիմացիոն ֆիլմերից:

Անիմեն բարդ նկարներից է պատրաստվում: Նկարիչը նկարը կամ ձեռքով է նկարում, կամ համակարգչով: Անիմեի հերոսները հաճախ մեծ աչքեր ունեն:

Անիմեի հերոսները տարբեր գույնի մազեր ունեն: Կարմիր մազերով հերոսներն ակտիվ են: Ճապոնացիները մուգ գույնի մազեր ունեն: Այդ պատճառով էլ շիկահեր հերոսները ճապոնացիներ չեն:

Անիմեի ստեղծողների համար շատ կարևոր է երաժշտությունը: Անիմեի համար երա-ժշտությունը ստեղծում են հայտնի կոմպոզիտորներ:

Անիմեի հերոսներին հնչյունավորում են դերասաններ: Այդ դերասաններին կոչում են «սեյու»: «Սեյուն» լավ ձայն ունի: Հաճախ նրանք երգիչներ են: «Սեյուն» հատուկ մասնագիտություն է Ճապոնիայում:

«Անիմեի» հեղինակները զայրույթ արտահայտելու համար տարբեր եղանակներ են ընտրում: Օրինակ, զայրացած հերոսի աչքերում հնարավոր է կրակ առաջանա կամ ճակատից քրտինքի կաթիլ կաթի:

Հայտնի անիմեներից մեկն է «Կայծոռիկների գերեզմանոցը»: Այս անիմեն մեզ պատմում է քույր ու եղբոր պատմություն: Այս ֆիլմում նկարահանված է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Որբ քույր ու եղբայրը` Սեիտան և Սեցուկոն, մենակ են ապրում: Նրանք թաքնվում են թաքստոցում: Այս անիմեն տխուր ավարտ ունի: