Առաջին ավտոմեքենաները

Առաջին ավտոմեքենան հավաքել է ֆրանսիացի Նիկոլաս Կագնոտը: Ավտոմեքենան տեղափոխվում էր գոլորշու ուժով: Այս ավտոմեքենան օգտագործում էր ֆրանսիական բանակը: Ավտոմեքենայով զենք էին տեղափոխում: Նիկոլաս Կագնոտը 1769 թվականին է հավաքել ավտոմեքենան:

Նիկոլաս Կագնոտի հավաքած ավտոմեքենան աշխատել է գոլորշով: Առաջին բենզինով աշխատող ավտոմեքենան հավաքել է Կառլ Բենցը 1885 թվականին:

Առաջին ջրով աշխատող ավտոմեքենան հավաքել են ճապոնացիները: Այս ավտոմեքենան նորագույն գյուտ է: Ավտոմեքենան թողարկել է Ջենապաքս ընկերությունը 2012 թվականին:

Լիմուզին է կոչվում երկար ավտոմե-քենան: Առաջին լիմուզինը հավաքել են 1908 թվականին: Այս ավտոմեքենայի վարորդը նստած էր բաց սրահում, իսկ ուղևորները նստած էին փակ սրահում:

Ժամանակակից լիմուզինը կառուց-վում է նորագույն տեխնոլոգիայով: Ժամանակակից լիմուզինները շքեղ ինտերիեր ունեն:

Կադիլակը մեքենաների հայտնի արտադրող է: Կադիլակը նոր լիմուզին է հավաքել: Սա կադիլակի լիմուզինի սրահն է: Սրահում կաշվե բազկաթոռներ, հեռուստացույց, մինի-բար և այլ իրեր կան:

Ավտոմեքենաներ արտադրող Վոլկսվագենը հավաքել է առաջին ավտոմեքենան թզուկների համար: Ավտոմեքենան ցածր արագություն և հզորություն ունի: Այն նախատեսված է շատ փոքր մարդկանց` թզուկների համար:

Առաջին ավտոմեքենայից հետո բազմաթիվ ավտոմեքենաներ են արտադրվել: Դրանք իրարից տարբերվում են արագությամբ, հզորությամբ, էսքիզով:

Այսօր շատ հայտնի ընկերություններ են արտադրում ավտոմեքենաներ, այդ թվում` Մերսեդեսը, Պորշեն, Յագուարը, Լենդռովերը և այլն: