Եղջերու

Ներածություն

Եղջերուները վայրի կենդանիներ են և անտառում են ապրում: Դրանք պատկանում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքին: Եղջերուներ կան հիմնականում Եվրոպայում և Ասիայում, թեպետ դրանց կարելի է հանդիպել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այն ապրում է նաև մեզ մոտ` Վրաստանի լեռներում: Եղջերուն անվնաս կենդանի է: Մարդուն վնաս չի տալիս: Ընդհակառակը, ինքն է վախենում մարդկանցից: Եղջերուն թաքնվում է որսորդներից, որ չկրակեն և չսպանեն իրեն: Եղջերուն անտառի զարդն է, նրան չի կարելի սպանել: Համ էլ եղջերուն այնպիսի գեղեցիկ ձագեր ունի, այնպիսի սիրելի, որ մարդը նույնիսկ կափսոսա սպանել նրանց: Եղջերվի ձագը կոչվում է եղնորթ:

Եղջերվի արտաքինը

Եղջերուները տարբեր տեսակի են լինում: Որոշ եղնիկներ բարձր են, որոշ եղնիկներ` ցածր: Նրանք և՛ գեր են, և՛ նիհար: Ամենամեծ եղջերվի տեսակն է որմզդեղնը, իսկ ամենափոքր մարմին ունի պուդուա եղջերուն: Արու եղջերուներն անհամեմատ ավելի մեծ են և գեր, քան էգերը: Եղջերուների մարմնի ձևը նույնպես տարբեր է: Նրանց մարմնի ձևը կախված է բնակման վայրից: Եղջերուները ոտքերի վրա սմբակներ ունեն: Սմբակները նրանց օգնում են անտառում արագ վազելու համար: Եղջերվի պոչը փոքրիկ է և նուրբ: Նա շատ կարճ մորթի ունի: Որոշ եղջերուներ սև մորթի ունեն, որոշ եղջերուներ` մոխրագույն: Կան եղջերուներ, որոնք պտավոր մորթի ունեն: Հատկապես գեղեցիկ են պտավոր եղջերուները:

Եղջերուները գլխի վրա եղջյուրներ ունեն: Եղջյուր է ունենում միայն արու եղջերուն: Դրանով կարող եք տարբերել եղջերուներին: Էգը եղջյուր չի ունենում: Ոչ էլ փոքրիկ եղնորթներն ունեն եղջյուրներ, եթե արու են, կմեծանան և կաճեն նաև նրանց եղջյուրները:

Սնունդը

Եղջերուները բույսերով են սնվում: Նրանք շատ սուր ատամներ ունեն և լավ արածում են խոտը: Եղջերուները շատ են սիրում կանաչ խոտ, թարմ տերևներ և ծառերի բողբոջներ: Արու եղջերուներն ուտում են նաև բույսերի պինդ ճյուղեր, իսկ էգերը գերադասում են փափուկ կերը: Եղնորթը մոր կաթով է սնվում մինչև 2 տարեկանը, այնուհետև եղջերուները խոտ են ուտում:

Եղջերուն և մարդը

- Ինչո՞ւ է եղջերուն վախենում մարդուց: - Որովհետև մարդը նրա թշնամին է, որսում է նրան: Եղջերվի միսն օգտագործում են ուտելու համար, քանի որ այն շատ համեղ է: Որոշ երկրներում արգելվում է եղջերվի որսը: Օրինակ, Վրաստանում արգելվում է եղջերվի որսը, իսկ եղջերու որսացողը` պատժվում:

Եղջերուն և մշակույթը

Եղջերուները հնագույն ժողովուրդների լեգենդների հերոսներ են: Ամենից շատ հունական մշակույթում է տարածված եղջերուն: Եղջերուն հունական մշակույթում աստվածների բարեկամ է: Հունական աստվածուհի Արտեմիդայի քանդակը միշտ եղջերվի հետ կհանդիպեք գրքերում և նկարներում: Աստվածաշնչում եղջերուն սիրելի և բարի կենդանի է: Եղջերուն դիցաբանական կենդանի է: