Մեր թիմը
Մենք բասկետբոլիստներ ենք: Սա մեր թիմն է:
Թիմում բոլոր անդամները կարևոր են: Թիմում բոլորն իրենց գործն ունեն: Խաղացողներն օգնում են միմյանց:
1
Բասկետբոլի թիմում 5 խաղացող կա: Մի խաղացողը շատ բարձրահասակ է: Երեք խաղացողները միջին հասակ ունեն: Մեկ խաղացողը ցածրահասակ է:
2
Վատոն ամենաբարձրահասակ խաղացողն է: Վատոն պաշտպանում է մեր թիմը:
3
Դիտոն ամենացածրահասակ խաղացողն է: Դիտոն գնդակ է փոխանցում մեզ:
4
Գելան գնդակը հեռվից է նետում:
5
Գիոն ամենաարագաշարժն է:
Գիոն գնդակը մոտիկից է նետում:
6
Մեր թիմը հզոր է: Մեր թիմում լավագույն խաղացողներն են: Մեր թիմի անդամները օգնում են միմյանց:
7