Նինոյի կենդանիները

Նինոն շատ է սիրում կենդանիներ:

Նինոն տանը շատ կենդանիներ ունի:

Սա Նինոյի շունն է:

Նինոյի շան անունն է

Պերի: Պերին կարմիր

մորթի ունի: Պերին Նինոյի

հետ խաղալ է սիրում:

Սա Նինոյի թութակն է:

Նինոյի թութակը վանդակում է ապրում:

Նինոյի թութակը գույնզգույն փետուրներ ունի:

Նինոյի թութակը բառեր է կրկնում.

- Բաարրև ...

Իսկ սա Նինոյի ակվարիումն է:

Ակվարիումի մեջ երեք կարմիր ձուկ կա:

Մի ձուկը մեծ է:

Երկու ձկները փոքր են:

Նինոն տանը կատու չունի:

Նինոն ուզում է կատու էլ ունենալ: