Իմ խաղալիքները

Սա իմ սենյակն է:

Այստեղ շատ խաղալիքներ կան:

Սա սպիտակ արջ է:

Սպիտակ արջը իմ խաղալիքն է:

Սպիտակ արջը մեծ է:

Մեծ արջը սպիտակ է:

Սպիտակ արջը մայրիկն է նվիրել ինձ:

Այստեղ իմ մեքենան է:

Իմ մեքենան մեծ է:

Մեքենան հայրս է նվիրել ինձ:

Ես սիրում եմ իմ խաղալիքները: