Վախեցածը

Գելան այլևս չի ուզում դպրոց հաճախել:

Նա հոգնել է: Նա անընդհատ վախենում է: Նրան վախեցնում են:

Մի քանի մեծ տղաներ նրան ճնշում են դպրոցում:

Նրանք հրում են տղային: Նրանք գետին են գցում Գելային: Նրանք թաքցնում են Գելայի գրքերը:

1

1

2

2

Նրանք Գելային մականուններով են կոչում:

Նրանք վախեցնում են Գելային:

Երբ Գելան շատ է վախենում, նա դպրոց չի գնում: Գելան մորն ասում է, որ վատ է զգում իրեն:

Մայրը վրդովված է: «Մնա՛ տանը և հանգստացի՛ր, վաղն ավելի լավ կլինես» , - ասում է մայրը:

3

3

4

4

Գելան մնում է տանը:

Տանը Գելան գրքեր է կարդում: Տանը Գելան հեռուստացույց է դիտում: Տանը հանգստանում է: Տանը Գելան վախեցած չէ:

«Որևէ մեկի ասա, որ քեզ դպրոցում վախեցնում են», - ասում է նրա լավագույն ընկերուհի Մական:

Սակայն Գելան վախենում է: Նա վախենում է որևէ մեկի պատմել իր պատմությունը:

5

5

6

6

«Դա ամեն ինչն ավելի կփչացնի, Մակա՛», - ասում է Գելան: «Դու չգիտես, թե ինչպիսին է իմ դպրոցը: Դու չգիտես, թե ինչպիսիք են այդ տղաները»:

«Բացակայում ես դպրոցից: Չի կարելի այսքան բացակայել: Հապա ինչպե՞ս պետք է սովորես: Հնարավոր է, որ քեզ նույն դասարանում թողնեն», - ասում է Մական:

Գելան գիտի, որ Մական ճիշտ է: Գելան գիտի, որ ամեն ինչ պետք է ասի մորը:

«Այսօր ամեն ինչ կպատմեմ մայրիկին», - մտածում է Գելան:

7

7

8

8