Բասկետբոլ

Բասկետբոլը թիմային խաղ է: Բասկետբոլ խաղում են երկու թիմեր: Յուրաքանչյուր թիմում հինգ խաղացող է: Բասկետբոլը խաղում են խաղահրապարակում: Բասկետբոլի խաղահրապարակն ավելի փոքր է, քան ֆուտբոլային դաշտը: Բասկետբոլի խաղահրապարակը փակ դահլիճում է:

Բասկետբոլիստի նպատակն է գնդակը գցել հակառակակորդ թիմի զամբյուղը: Որքան շատ գնդակ գցեն բասկետբ-ոլիստները, այնքան ավել միավոր կհավաքի թիմը:

Որքան հեռվից է խաղացողը նետում գնդակը զամբյուղի մեջ, այնքան ավել միավոր է բերում իր թիմին: Զամբյուղի մեջ գնդակը գցելու համար ամենաբարձր միավորն է երեքը: Հաղթող է այն թիմը, որն ավելի շատ միավոր է հավաքում:

Բասկետբոլի խաղը չորս մասից է բաղկացած: Այս մասերը կոչվում են քառորդներ: Մեկ քառորդը տևում է 10 րոպե: Քառորդից հետո 2 րոպե ընդմիջում է: Երկրորդ և երրորդ քառորդների միջև բասկետբոլիստներն ավել են հանգստանում: Մեծ ընդմիջումը տևում է 15 րոպե:

Բասկետբոլը ձեռքով են խաղում: Խաղացողը գնդակը ձեռքով է վարում: Երբ մոտենում է հակառակորդի զամբյուղին, նա գնդակը նետում է զամբյուղի մեջ կամ փոխանցում է կատարում: Եթե բասկետբոլիստը, առանց գնդակը գետին գցելու, երկու քայլից ավել է առաջ գնում, նա տուգանվում է: Տուգանելը սպորտում պատժել է նշանակում: Բասկետբոլում չի կարելի նաև գնդակով վեր և վար ցատկել:

Բասկետբոլը շատ սիրված սպորտ է: Այն շատ մարդ է դիտում: Այն շատ մարդ է խաղում: Բասկետբոլը ժամա-նակակից խաղ է: Արդեն 121 տարի է անցել բաս-կետբոլի հորի-նումից, բայց այն միշտ ժամա-նակակից է մնում: Բասկետբոլ առա-ջին անգամ խաղացել են Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում: Խաղը հորինել է մի քոլեջի ուսուցիչ: Նրա անունն էր Ջեյմս Նեյսմիթ: Ջեյմսը կազմակերպել է բասկետբոլի առաջին հանդիպումը: Խաղը շուտով հայտնի դարձավ ամբողջ Միացյալ Նահանգներում: Շուտով ամբողջ աշխարհը ծանոթացավ բասկետբոլին: