Մոսկվա


Ներածություն

Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է: Երևի, բոլորդ էլ լսել եք Մոսկվայի մասին: Ի՞նչ եք հիշում Մոսկվայի հետ կապված: Կփորձեմ գուշակել ... Երևի, Կրեմլը: Չէ՞ որ Կրեմլը Մոսկվայի կարևոր տեսարժան վայրերից մեկն է: Հավանաբար նաև Լենինին և նրա դամբարանը Կրեմլում: Գուցե սխալվել եմ և Լենինի և դամբարանի մասին ոչինչ չեք իմացել: Չէ՞ որ դուք փոքր եք: Եթե ոչ Լենինի դամբարանը, ապա Կարմիր հրապարակի մասին գոնե կիմանաք: Չէ՞: Մոսկվայի պետական համալսարա՞նը: Սուրբ Վասիլի տաճա՞րը: Երևի որոշ բաներ իմացել եք, որոշ բաներ` ոչ: Եկե՛ք, միասին ծանոթանանք Մոսկվային: Չէ՞ որ այն շատ հետաքրքիր քաղաք է: Կարծում եմ, հետաքրքվեցիք: Կարող ենք սկսել ճանապարհորդությունը Մոսկվայում:

Մոսկվայի հիմնադրման պատմությունը

Մոսկվան գտնվում է Մոսկվա գետի վրա: Մոսկվայի հիմնադրումը կապվում է Յուրի Դոլգորուկիի անվան հետ: Յուրին իր ընկերների հետ ճանապարհորդում էր Մոսկվայի հարող տարածքում: Երկար քայլելուց հետո ընկերները հոգնում են և կանգ են առնում մի վայրում: Ընկերները հանգստանում են և ճաշում: Այս վայրը Մոսկվա գետի ափն էր: Այդ ափին առատ ելակ էր աճում: Այդ պատճառով ընկերներն այդ վայրը կոչում են «Կարմիր գյուղ»: Գետում էլ առատ ձուկ կար: Իշխան Յուրին հիանում է այդ վայրով: Շուտով պարզվում է, որ այդ վայրի սեփականատերը բոյար Ստեփան Կուչկան էր: Այս վայրը վեց գյուղերից էր բաղկացած: Յուրին որոշում է գնել հողը, սակայն սեփականատերը շատ կոպիտ է դիմավորում նրան: Սեփականտիրոջ կոպտությունից զայրացած Յուրին կալանավորում է նրան ու նրա ընտանիքին և պատժում: Բոյարը շատ գեղեցիկ դուստր է ունեցել: Բոյարի դուստրն ամուսնացել է Յուրիի որդու հետ, իսկ այդ տեղում Յուրին որոշել է քաղաք կառուցել: Քաղաքին տվել են գետի անունը` Մոսկվա:

Հետաքրքիր փաստեր Մոսկվայի մասին

Երևի իմացել ես, որ Մոսկվան Եվրոպայի ամենամեծ քաղաքն է: Հավանաբար իմացել ես նաև, որ Մոսկվան ամենաթանկ քաղաքն է Եվրոպայում: Ավելին, կզարմացնեմ ձեզ` աշխարհում ամենաշատ հարուստ մարդ Մոսկվայում է ապրում, հարուստ մարդիկ, այսինքն` միլիարդատերեր: Մոսկվայում 79 միլիարդատեր է ապրում: Մոսկվան Նյու Յորքին գերազանցում է 3 միլիարդատերով:

Որևէ բան իմացե՞լ եք Մոսկվայի մետրոյի մասին: Այն շատ մեծ է`ամենամեծերից մեկն աշխարհում: Այն ընդգրկում է 182 մետրոյի կայարան: Մոսկվայի մետրոյի կայարաններն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ:

Որևէ բան իմացե՞լ եք յոթ քույրերի մասին: Յոթ քույրերը աղջիկներ և մարդիկ չեն: Յոթ քույր են կոչում Մոսկվայի յոթ շինությունները: Այս շենքերը նման են իրար, այդ պատճառով էլ Յոթ քույրեր են կոչել: Այս շենքերն են. (1) Ուկրաինա հյուրանոցը, (2) Լենինգրադսկայա հյուրանոցը, (3) Կուդրինսկայա պուրակի շենքը, (4) Ոսկե դարպասի վարչական շենքը, (5) Արտաքին գործերի նախարարությունը, (6) Մոսկվայի պետական համալսարանը, (7) Կատելնիչեսկայա առափնյակի շենքերը:

Գիտեի՞ր արդյոք, որ Մոսկվայի Պետական գրադարանն ամենամեծն է Եվրոպայում և երկրորդն է աշխարհում Ամերիկայի Կոնգրեսի գրադարանից հետո:

Երևի զարմացրի ձեզ այսքան հետաքրքիր պատմություններով: Կասեմ ավելին: Մոսկվան աշխարհում ամենաշատ զբոսայգի և պուրակ ունի` ելնելով քաղաքի մեծությունից: Իզմաիլովյան զբոսայգին վեց անգամ մեծ է, քան Նյու Յորքի հայտնի Կենտրոնական զբոսայգին:

Հենց Մոսկվայում է Եվրոպայի ամենամեծ բուսաբանական այգին:

Էլի զարմացնե՞մ: Օստանկինոյի հեռուստաաշտարակը ամենաբարձր շինությունն է Եվրոպայում: Օստանկինոյի հեռուստաաշտարակը ևս Մոսկվայում է:

Մոսկվայում հաճախ անց են կացվում նաև մարզական խաղեր: 1980 թվականին Մոսկվայում անց է կացվել օլիմպիադա:

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, այդ թվում նաև Մոսկվայում:

Մոսկվայի տեսարժան վայրերը

Կարմիր հրապարակը

Կարմիր հարապարակ` Մոսկվայի ամենահայտնի հրապարակն է: Այս հրապարակից բոլոր ուղղություններով տարածվում են քաղաքի գլխավոր փողոցները: Կարմիր հրապարակը հաճախ համարում են Մոսկվայի և ողջ Ռուսաստանի կենտրոնական հրապարակ:

Կարմիր հրապարակում հնում միայն փայտյա շինություններ են եղել: Թագավոր Իվան III-ի հրամանով, այս վայրը մաքրել են, քանի որ փայտյա կառույցները հաճախ հրկիզվում էին: Շուտով Կարմիր հրապարակը դարձել է Մոսկվայի գլխավոր շուկան: Ավելի ուշ` Կարմիր հրապարակում տարբեր ժողովրդական տոնահանդեսներ և արարողություններ էին անցկացվում` թագավորների օծում, հարսանիք, հուղարկավորություն: Կարմիր հրապարակում բազմաթիվ կարմիր գույնի աղյուսե շենքեր են կառուցված: Անվանումն էլ այդտեղից է` «Կարմիր հրապարակ»:

Կրեմլը

Կրեմլը Կարմիր հրապարակի գլխավոր մասերից մեկն է: Հաճախ Կրեմլը համեմատում են ամերիկյան «Սպիտակ տան» հետ: Ռուսաստանի Նախագահը և Կառավարությունը գործում են Կրեմլում, այնպես, ինչպես Ամերիկայի Նախագահը` Սպիտակ տանը: Իրականում Կրեմլ նշանակում է բերդ-ամրոց, և այն միջնադարյան բերդ-ամրոց է: Շատ «կրեմլներ» կամ բերդ-ամրոցներ են կառուցվել Ռուսաստանի տարածքում:

Մոսկվայի Կրեմլը սկզբից կառուցվել է 1365 թվականին: Այն Եվրոպայի ամենամեծ բերդ-ամրոցն է: Կրեմլում կամ բերդ-ամրոցում հնագույն ժամանակներից եղել են բազմաթիվ պալատներ, զինվորական տներ, խանութներ և այլ շինություններ: Կրեմլն անվանում են նաև քաղաք` քաղաքի մեջ: Կրեմլի հետ հետաքրքիր պատմություններ են կապված: Օրինակ, Կրեմլում է գտնվում աշխարհի ամենամեծ զանգը:

Կրեմլում է նաև աշխարհի ամենամեծ թնդանոթը: Թնդա-նոթն այնքան մեծ է, որ այս թնդանոթից դեռ երբեք չեն կրակել:

Երևի գիտեք, որ Լենինի դամբարանը ևս Կրեմլում է: Դամբարանը տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ էին այցելում Մոսկվա:

Սուրբ Վասիլի տաճարը

Սուրբ Վասիլի տաճարը գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Այն Մոսկվայի ամենանշանակալի հուշարձաններից մեկն է: Հաճախ կարծում են, որ Սուրբ Վասիլի տաճարը ևս Կրեմլի մի մասն է: Իրականում այն ինքնուրույն տաճար է և կառուցվել է 16-րդ դարում` Իվան Ահեղի թագավորության ժամանակ: Լեգենդի համաձայն, տաճարը կառուցել է իտալացի ճարտարապետ: Իտալացի ճարտարապետը կույր է եղել, նա կամեցել է այնպիսի տաճար կառուցել, ինչպիսին ոչ ոք և երբեք չի կառուցել: Տաճարը հետաքրքիր ձևի տանիք ունի: Տաճարը զարդարված է սոխաձև գմբեթով, որպեսզի ձյունը երբեք չմնա տաճարի տանիքին:

Տաճարում պահվում են սուրբ Վասիլի մասունքները: Վասիլը սուրբ է, որը կանխագուշակել է 1547 թվականի Մոսկվայի մեծ հրդեհը: