Անճոռնի ճուտիկը

Գյուղական մի բակում շատ թռչուններ էին ապրում. սագեր, բադեր, հավեր և հնդուհավեր: Մի բադ ճտեր է հանում: Բադը անճոռնի ճուտիկ է հանում: Մայր բադն անհանգստանում է: Բոլոր ճուտիկները փամփլիկ և գեղեցիկ էին: Միայն մեկ ճուտիկն էր անճոռնի:

1

2

Անճոռնի ճուտիկի վրա թռչունները ծիծաղում էին: Աքլորը բադիկի վրա բղավում է: Հնդուհավը` կտցահարում: Թուխսը կռթկռթում է նրա վրա: Իսկ սագը` անճոռնի կոչում:

3

4

Անճոռնի ճուտիկին հավերը հավանոց չեն թողնում մտնել: Ոչ էլ հնդուհավերն են ներս առնում: Վերջում թռչունները ճուտիկին բակից դուրս են անում:

Անճոռնի ճուտիկը գնում է և գետի ափին սկսում ապրել: Գետի ափին ճուտիկը մենակ է ապրում:

5

6

Մի անգամ գետի ափ են թռչում-գալիս կարապներ: Կարապները սպիտակ էին և գեղեցիկ: Գեղեցիկ կարապները գետն են մտնում: Բադի ճուտիկը չէր կարող աչք կտրել կարապներից:

Նա շատ էր հավանում սպիտակ կարապներին: Անճոռնի բադիկը երազում էր կարապի նման գեղեցիկ լինել:

7

8

Ժամանակ է անցնում: Անճոռնի բադի ճուտիկը մեծանում է: Մի անգամ բադը գետն է մտնում: Անճոռնի բադիկը նայում է ջրի մեջ: Ջրի մեջ հոյակապ սպիտակ կարապ էր երևում:

Գեղեցիկ կարապը երկինք է թռչում: Նա իր բակի վրայով է թռչում: Հավերը, սագերը և հնդուհավերը չէին կարող աչք կտրել չքնաղ կարապից:

Ըստ Հանս Քրիստիան Անդերսենի

9

Hans Xristian Andersenin əsasında თვალსვერაშორებდნენ.

10

10