Կարամել

Կարամելով տորթեր են զարդարում: Կարամել են անում պաղպաղակի վրա: Կարամելով կոնֆետներ են պատրաստում: Ի՞նչ է կարամելը: Կարամելը պատրաստվում է շաքարից: Շաքարը չոր-չոր տաքացնում են բարձր ջերմաստիճանով: Շաքարը փափկում է և փոխում է գույնը:

1

1

2

2

Ինչից հետո այն դառնում է շագանակագույն: Շագանակագույն թանձր հեղուկը կարամել է: Կարամելը ֆրանսերեն բառ է և «տապակած շաքար» է նշանակում: Կարամելը նման է մեղրի: Սառած կարամելը թափանցիկ է: Ոչ ոք ստույգ չգիտի, թե ով է հորինել կարամելը: Ենթադրվում է, որ այն առաջին անգամ Շվեյցարիայում են պատրաստել:

3

3

4

4

Կարամելի սոուս

Այսօր կարամելն այլ կերպ են պատրաստում: Կարամելից պատրաստում են սոուս: Սոուսն օգտագործում են պաղպաղակի և տորթերի համար: Կարամելի սոուսի համար անհրաժեշտ է շաքարը հալեցնել: Հետո ավելացնել կաթ, կարագ, վանիլին և ջուր: Կարամելի սոուսը շատ համեղ է:

5

5

6

6

Կարամելի կոնֆետ

7

7

Կարամելի կոնֆետը շատ երեխաների սիրելի քաղցրավենիքն է: Կարամելի կոնֆետը տարատեսակ է` խնձորի, ելակի, կեռասի և այլն: Կարամելի կոնֆետ պատրաստելը հեշտ է: Հալված շաքարին պետք է ավելացնել խնձորի կամ այլ մրգի համով փոշի: Այդ փոշիները կոչվում են էսենցիաներ: Էսենցիան կարամելին տարբեր մրգերի համ է տալիս: Վրաստանում կարամելի կոնֆետ են պատրաստում «Բարամբո» գործարանում: Դուք այն կարող եք պատրաստել նաև տանը:

8

8