Փոքրիկ կարմիր գլխարկը
- Նանան մի բույն ունի:
- Ի՞նչ ունես այդտեղ, - հարցրեց մայրը Նանային:
- Մեկ ... երկու ... երեք ձու կա բնում:
- Սա բույն չէ, - ասաց մայրը, - սա իմ հին կարմիր գլխարկն է:
- Ես պատրաստվում եմ ձվերը վաճառել շուկայում, - ասաց Նանան:
1
2
Նանան բարձրացավ ավտոբուս և շուկա գնաց:
Ավտոբուսի մեջ Նանային մի տղա տեսավ:
- Ի՞նչ ունես այդտեղ, - հարցրեց տղան:
- Մեկ ... երկու ... երեք ձու կա բնում, - ասաց Նանան:
- Սա բույն չէ, - ասաց տղան, - սա հին կարմիր գլխարկ է:
Ավտոբուսի մեջ մի կին էլ տեսավ Նանային:
3
4
- Կարող եմ տեսնել, թե ի՞նչ ունես այդտեղ, - խնդրեց կինը:
- Ես ունեմ մեկ ... երկու ... երեք ձու բնում, - ասաց Նանան:
- Ես ձեզ երեք լարի կտամ ձվերի համար, - ասաց կինը:
Ավտոբուսը Նանային շուկա հասցրեց:
Շուկայում Նանային մի մարդ տեսավ:
- Ի՞նչ ունես այդտեղ, -հարցրեց նա:
5
6
- Մեկ ... երկու ... երեք լարի, - ասաց Նանան: Ի՞նչ կարող եմ գնել երեք լարիով:
- Երեք լարիով քեզ կարող եմ ահա սա տալ, - ասաց տղամարդը և ցույց տվեց գլխարկը:
Նանան կրկին նստեց ավտոբուս:
7
Ավտոբուսի մեջ Նանային մի աղջիկ տեսավ:- Ի՞նչ ունես այդտեղ, - հարցրեց աղջիկը Նանային:
Նանան բարձրացրեց գլուխը և ժպտաց: Նա իջավ ավտոբուսից ու գնաց դեպի տուն:
Մայրը տեսավ Նանային:
- Ի՞նչ ունես այդտեղ, - հարցրեց մայրը:
- Սա՛ քեզ համար է, - ասաց Նանան մայրիկին, - նոր կարմիր գլխարկ է:
- Շնորհակալություն, Նանա՛, -ասաց մայրը և կրծքին սեղմեց դստերը:
8
8