Հարրի Փոթեր

Հարրի Փոթերը մի փոքրիկ տղա էր: Հարրին որբ ​​էր, նա ծնողներ չուներ: Հարրի Փոթերն ապրում էր Անգլիայում իր մորաքրոջ և մորեղբոր հետ: Մորեղբայրը և մորաքույրը չէին սիրում Հարրիին: Նրանք Հարրիի հետ վատ էին վերաբերվում:

Մի օր Հարրիին նամակ է գալիս, սակայն մորեղբայրը թաքցնում է նամակը: Հարրին չի կարողանում կարդալ նամակը: Դրանից հետո հազարավոր նամակներ էին թափվում նրանց տուն: Նամակների անձրևը վնասում է տունը: Հարրի Փոթերի մորեղբայրը նրան տանում է կղզի:

Շուտով եկավ Հարրի ծննդյան օրը: Հարրի Փոթերը դարձավ 11 տարեկան: Կղզի Հարրիի մոտ գնաց մի հսկա: Հսկայի անունն էր Հագրիդ: Հագրիդը Հարրիին ասաց, որ Հարին հրաշագործ է: Նրա ծնողները նույնպես հրաշագործներ են եղել, և նրանց սպանել է չար կախարդ Վոլդեմորը:

Վոլդեմորն ուզում էր սպանել նաև Հարրիին: Հագրիդը Հարրիին նամակ փոխանցեց: Նամակը Հոգվորթսի դպրոցից էր: Այդ դպրոցում հրաշագործություն էին ուսուցանում:

Հարրի Փոթերը գնաց Հոգվորթսի դպրոց: Դպրոցում բոլորը սիրում էին Հարրիին: Նա ուներ նաև ընկերներ` Ռոնին և Հորմիոնը Հարրիի լավագույն ընկերներն էին: Հարրին Հոգվորթսի դպրոցում հրաշագործություն սովորեց:

Հրաշագործությունը Հարրիին օգնեց պարտության մատնել չար Վոլդեմորին: Վոլդեմորի դեմ պայքարում Հարրիին օգնեցին իր ընկերները` Ռոնին և Հերմիոնը: Հարրի Փոթերը դարձավ անվանի հրաշագործ:

Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգը 7 գիրք է գրել: Տղայի արկածների մասին նկարահանված է նաև ֆիլմ: Հարրի Փոթերը երեխաների սիրելի հերոս է:

                                                                                               Ըստ Ջոան Ռոուլինգի