Չինական աստղագուշակը

Չինաստանում Նոր տարին գալիս է հունվար – փետրվար ամիսների կեսերին: Ամեն տարի տարբեր օրեր:

Բուդդան չինացիների Աստվածն է: Բուդդայի մասին կան բազմաթիվ լեգենդներ: Աստղագուշակի մասին ևս գոյություն ունի գեղեցիկ լեգենդ.

2

Բուդդան Նոր տարվա տոնին հրավիրել էր բոլոր կենդանիներին: Բուդդայի մոտ հավաքին գնացել են միայն տասներկու կենդանիներ:

Առաջինը գնացել է առնետը, երկրորդը եզն էր, երրորդը` վագրը, չորրորդը` նապաստակը, հինգերորդը` վիշապը, վեցերորդը` օձը, յոթերորդը`ձին, ութերորդը`այծը, իններորդը` կապիկը, տասներորդը` աքլորը, տասնմեկերորդը` շունը և վերջում տասներկուերորդը` խոզը:

Չինական աստղաբանության մեջ հենց այս տասներկու կենդանիների նշանները գոյություն ունեն: Դրանից հետո յուրաքանչյուր տարուն տրվեց այս կենդանիներից մեկի անունը: Քանի որ առաջինն առնետն էր գնացել Բուդդայի մոտ, առաջին տարին Առնետի տարի կոչվեց: Յուրաքանչյուր կենդանու տարին տասներկու տարին մեկ անգամ է գալիս: Այժմ 2013 թվականն է: Ըստ Չինական աստղագուշակի, 2013 թվականը Օձի տարի է: Օձի տարի կլինի ևս 12 տարի հետո, այսինքն` 2025 թվականը կլինի Օձի տարի:

Ամենատարօրինակ կենդանին

աստղագուշակի նշանների մեջ վիշապն է: Վիշապը հեքիաթային արարած է: Նրան ոչ ոք չի տեսել, սակայն նրա մասին բոլոր երկրներում բազմաթիվ առասպելներ գոյություն ունեն:

Որ կենդանու տարում ծնվել ես, այն կենդանու հատկանիշներն ես կրում, - այսպես են կարծում աստղագետները...